Արցախի ՊՆ. Ադրբեջանը խախտել է հրադադարը, կրակել գյուղաշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«Հունիսի 8-ին ժամը 17:35-20։30- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման արևելյան և հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։
Ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Կարվին տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։
Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հունիսի 9֊ի ժամը 09։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՊՆ. Ադրբեջանը խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք
- Ադրբեջանը կրակել է Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
- Ժամը 20:00-20:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Արցախի հետ շփման գծում խախտել է հրադադարը. ԱՀ ՊՆ
- Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղութուններում խախտել է հրադադարը․ ԱՀ ՊՆ
- Ադրբեջանը կրակել է ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ. ՊՆ
- ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին