Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է ուժ կիրառել Իրանի միջուկային ծրագիրը զսպելու համար
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի իշխանությունները պատրաստ են ռազմական լծակներ օգտագործել Իրանի միջուկային ծրագրի զարգացումը զսպելու համար։
«Ես չեմ կարծում, որ միայն դիվանագիտությունը կաշխատի: Կարծում եմ, դիվանագիտությունը կարող է աշխատել միայն այն դեպքում, երբ համակցված է իրական ռազմական սպառնալիքի կամ ռազմական տարբերակների դիմելու պատրաստակամության հետ, եթե զսպումը չաշխատի: Իրանը բացահայտորեն հավատարիմ է Հոլոքոստը կրկնելուն և վեց կամ յոթ միլիոն հրեաներ սպնոլ Իսրայելում: Մենք չենք պատրաստվում ձեռքերը ծալած նստել և ոչինչ չանել, և թույլ տանք, որ նրանք դա անեն: Եթե այաթոլլաները կարծում են, որ կարող են սպառնալ մեզ միջուկային հոլոքոստով, նրանք սխալվում են: Մենք կանենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ինքներս մեզ պաշտպանելու համար»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է նա բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նեթանյահուն նաև հույս է հայտնել, որ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները շուտափույթ կկարգավորվեն։
«Մենք մեծ հնարավորություն ունենք նպաստելու մեր տարածաշրջանում, մեր երկու երկրների միջև խաղաղությանը, մեր ժողովուրդների բարեկեցությանը: Կարծում եմ, որ սա կփոխի պատմությունը: Մենք արդեն պատմական քայլ ենք կատարել՝ ստորագրելով չորս խաղաղության պայմանագիր «Աբրահամի համաձայնագրի» շրջանակներում, որոնց իմ ղեկավարությամբ ենք հասել ԱՄԷ-ի, Բահրեյնի, Մարոկկոյի և Սուդանի հետ»,-ընդգծել է նա և հավելել. «Ակնհայտ է, որ Սաուդյան Արաբիայի հետ համաձայնագիրը քվանտային թռիչք կլինի, քանի որ այն ամենաազդեցիկ արաբական երկիրն է ոչ միայն արաբական, այլև իսլամական աշխարհում: Հետևաբար, կարծում եմ, որ դա հնարավորություն կստեղծի. արաբա-իսրայելական հակամարտությունը դադարեցնելու համար և կօգնի լուծել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Սարգսյան. Պարզ է չէ՞, թե որտեղ է տեղի ունենալու Իրան-Ադրբեջան/Թուրքիա/Իսրայել հնարավոր բախումը
- Թուրք կուսակցական գործիչն առաջարկում է Թուրքիա-Ադրբեջան-Իսրայել ռազմական դաշինք կազմել
- Երբեք, երբեք մի համեմատեք Գերմանիա-Իսրայել ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունները․ Էլիբեգովա
- Հերթական լարվածությունը Իրան-Իսրայել հարաբերություններում․ իրանագետ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան