Իսրայելական բանակը հայտնել է Ռամալլայի անցակետում զինվորի վրա պաղեստինցու հարձակման մասին
Պաղեստինցին ուրբաթ օրը գողացված մեքենայով ժամանել է Ռամալլայի մոտ գտնվող Ռանտիս անցակետ, որտեղ հարձակվել է իսրայելցի զինվորի վրա՝ փորձելով խլել նրա զենքը, որից հետո վնասազերծվել է։ ՏԱՍՍ-ը հատնում է, որ այդ մասին հայտնում է հրեական պետության բանակի մամուլի ծառայությունը։
«Կասկածյալը գողացված մեքենայով ժամանել է Ռանտիսի անցակետ: Մինչ զինվորականները ստուգում էին նրա մեքենան, կասկածյալը հարձակվել է զինվորի վրա և փորձել խլել նրա զենքը: Մեկ այլ զինծառայող կրակ է բացել կասկածյալի վրա և սպանել նրան»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հարձակման ենթարկված զինծառայողը «թեթև վիրավորվել է, նա տեղում ստացել է բուժօգնություն, իսկ ավելի ուշ տեղափոխվել է հոսպիտալ՝ հետագա բուժման համար»,-հավելել են մամուլի ծառայությունից։
Ինչպես ավելի ուշ հայտնել են Պաղեստինի առողջապահության նախարարությունից, պաղեստինցին, ում վրա իսրայելցի զինվորականները կրակ են բացել, տեղում մահացել է։
Հարակից հրապարակումներ`
- Եգիպտական բանակը հաստատել է Իսրայելի սահմանի մոտ սահմանապահի զոհվելու փաստը,Իսրայելի զոհերն 3-ն են
- Իսրայելի բանակը հայտնել է Եգիպտոսի հետ սահմանի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով երկու զինվորի մահվան մասին
- Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական ուժերի հետ բախման հետևանքով երկու պաղեստինցի է զոհվել
- Պաղեստինի ԱՆ-ն հայտնել է իսրայելցի զինվորականների կողմից դեռահասի սպանության մասին
- Պաղեստինի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ