Իտալիայի ռազմածովային ուժերի նավաստիները Նեապոլի ափերի մոտ առևանգված թուրքական նավ են ազատագրել
Իտալիայի ռազմածովային ուժերի նավաստիների հատուկ ստորաբաժանումը ներգրավված է Նեապոլի ափերի մոտ թուրքական առևտրային նավի ազատագրման գործում։ ՏԱՍՍ-ը հատնում է, որ այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետտոն հեռուստահաղորդավար Բրունո Վեսպայի հետ հարցազրույցի ժամանակ։
«Իտալիայի ռազմածովային ուժերի հատուկ ստորաբաժանումն ազատագրել են անձնակազմի 22 անդամներով թուրքական նավը, որը 15 միգրանտներ առևանգել էին Նեապոլի ջրերում»,-ասել է նախարարը։
La Stampa թերթի փոխանցմամբ՝ գաղթականների ազգությունն ու գրավման մանրամասները հայտնի չեն։ Չնայած կան ապացույցներ, որ զավթիչները զինված են եղել։ պարբերականի տեղեկությունների համաձայն՝ իրավախախտները կարող էին թաքնված լինել նավի վրա, այնուհետև անձնակազմին փակել են խցիկում, որտեղից էլ տվել են SOS ազդանշանը։ Միջադեպը որակվում է որպես ծովահենություն։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը ծովագնացության ոլորտում աշխարհի 5 առաջատար երկրների ցանկում է
- Իրանի ռազմածովային ուժերը կանխել են ծովահենների հարձակումը Կարմիր ծովում
- Թուրքական նավի վրա ծովահեններ են հարձակվել Գվինեայում
- Նիգերիայում ծովահենները նավ և 2 ՌԴ քաղաքացու են առևանգել
- Գվինեայի ծոցում ծովահենները ձկնորսական նավ են առևանգել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները