Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի
Կախովկայի հիդրոէլեկտրակայանի փլուզումից հետո Խերսոնի շրջանում ջրհեղեղի գոտում հայտնաբերվել է 84-ամյա կնոջ դի։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայությանը։
Այսպիսովմ զոհերի թիվը հասավ 8-ի։ «Փրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 1939 թվականին ծնված կնոջ դի, նա դարձել է 8-րդ զոհը»,- հայտնել են փրկարարները։
ՏԱՍՍ-ն էլ գրում է, որ փլուզումից հետո ջրհեղեղի հետևանքով ջրով լցված բնակելի տների թիվը հասել է գրեթե 22,3 հազարի։
«Վերջին տվյալներով՝ 17 բնակավայրում ջրի տակ է անցել գրեթե 22,3 հազար բնակելի տուն։ Նովայա Կախովկայում ջրի մակարդակը իջել է 2 մ-ով՝ հասնելով 10 մ-ի»,- հայտնել են ԱԻՆ-ից։
Հարակից հրապարակումներ`
- Կախովկայի ՀԷԿ-ի վթարից հետո ԱԻՆ-ը փրկել է ավելի քան 1,5 հազար մարդու, այդ թվում՝ 154 երեխա
- Կախովկայի ՀԷԿ-ի վթարից հետո Դնեպրի հոսանքի արագությունն աճել է 10 անգամ
- Նովայա Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումից հետո 7 մարդ համարվում է անհետ կորած
- Կախովկայի ՀԷԿ-ի պայթունից հետո հեղեղված քաղաքում ջրի մակարդակը սկսել է իջնել
- Պատերազմի իրադարձություններն ավելի են արագանալու․ Սաակաշվիլին ՝«Կախովկա ՀԷԿ»-ի վրա հարձակման մասին
- Կրեմլը հերքել է Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցմանը Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքները
- Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումից հետո հեղեղված տարածքներից մարդկանց տարհանում են
- Կախովի ՀԷԿ-ին հասցված հարվածներից հետո 80 բնակավայր գտնվում է ջրհեղեղի վտանգի տակ