Գայանե Հակոբյանն ընդունել է մեղքը
«Արագացված դատաքննության կարգի կիրառմամբ է եղել, որևէ փաստական հանգամանքի հետ կապված որևէ զրույց ունենալ, մեկնաբանել, վերլուծել չեմ կարող»,- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ Գայանե Հակոբյանին մեղավոր ճանաչվեց 191-րդ հոդվածի (առևանգում) հատկանիշներով, բայց պատիժը պայմանական չկիրառվեց ու ազատ արձակվեց դատարանի դահլճից։
Հանրային պաշտպանը բացատրեց, որ արագացված դատաքննությունը նշանակում է, որ ապացույցները չեն հետազոտվում, հնչեցվում է մեղադրական եզարակացություն, որի հետ կապված ամբաստանյալը կամ մեղադրյալն, այսօրվա դրությամբ, իր դիրքորոշումն է հայտնում՝ համաձայն է, թե ոչ, ու արագացված դատաքննություն է կիրառվում առանց ապացույցների հետազոտման։
Լրագրողի հարցին՝ այսինքն մեղադրյալը կո՞ղմ էր, որպեսզի արագացված դատաքննություն կիրառվեր, փաստաբանն ասաց. «Առանց իր կողմ լինելու չէր կարող կիրառվեր արագացված դատաքննություն»։
Լրագրողները նաև հարցրեցին՝ դա ենթադրո՞ւմ է նաև մեղքի ընդունում, հանրային պաշտպանն ասաց. «Իհարկե»։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Փաշինյանը գոհ է դատարանի որոշումից
- Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, բայց պատիժը պայմանականորեն չկիրառվեց
- Գայանե Հակոբյանն ընդունե՞լ է իրեն առաջադրված մեղադրանքը
- Գայանե Հակոբյանը հրաժարվել է իր պաշտպաններից
- Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործը դատարանը կքննի դռնփակ ռեժիմով
- Գլուխ եմ խոնարհում տիկին Գայանեի առաջ, բայց բոլորը հավասար են օրենքի առաջ. Աշոտ Փաշինյան
- Բլեյան. Որպես Աշոտ Փաշինյանի ուսուցիչ՝ ներողություն եմ խնդրում տիկին Գայանեից. 24TV
- Կալանավորումը կվատթարացնի Գայանե Հակոբյանի հոգեվիճակը
- Պարզ էր՝ իրենք միայն Աշոտ Փաշինյան ունեին հարցաքննելու․Գայանե Հակոբյանի պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան