Հասարակություն 18:34 09/06/2023 Հայաստան

Մեր կոչումն է համարձակությամբ ահազանգել վտանգների մասին, դեմ կանգնել ազգային անդաստանում անարդարության դրսևորումներին․ Վեհափառ

Հունիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, Գերագույն հոգևոր խորհրդի անդամների, թեմակալ առաջնորդների և Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների հետ ներկա է գտնվել Սուրբ Էջմիածնում ընթացող Միաբանական համագումարի նիստին: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռից։

«Հավաքին մասնակցում են Հայաստանի և Սփյուռքի թեմերից և եկեղեցական կառույցներից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան վարդապետներ ու աբեղաներ, ինչպես նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Կ․ Պոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքություններից:

Միասնական Տերունական աղոթքից հետո ներկաներին ողջունել է Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն և միաբանական համագումարի ատենապետ Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համաբարձումյանը։ Հայր Սուրբն իր խոսքում ներկայացրեց համագումարի մասնակիցների հովվական երկօրյա այցը Գեղարքունիքի և Տավուշի թեմեր։ Հայր Գարեգինն ի մասնավորի կարևորեց միաբան հայրերի այցը սահմանամերձ տարբեր համայնքներ, հանդիպումներն արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, վիրավոր և անհայտ կորած զինվորների, բազմազավակ ու Արցախից տեղահանված ընտանիքներին։

Ապա համագումարի մասնակիցներին իր օրհնությունն ու պատգամն է  բերել Ամենայն Հայոց Հայրապետը:

Նորին Սրբությունն ուրախությամբ ողջունել է  Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքի, Սուրբ Էջմիածնում համախմբված Մայր Աթոռի միաբանների և Նվիրապետական Աթոռներից ժամանած եկեղեցականների ներկայությունը համագումարին՝ ընդգծելով, որ նման հավաքները կարևոր առիթներ են հոգով զորացման և ուխտի նորոգության համար, ինչպես նաև արծարծելու Հայ Եկեղեցուն, եկեղեցականներին ու հավատացյալներին հուզող խնդիրները։

«Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ համագումարն անց է կացվում Սուրբ Էջմիածնի հիմնադրման 1720-ամյակի տարում՝ «Էջմիածինը որպես առաքելություն» խորհրդանշական կարգախոսի ներքո։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի էջքով Սուրբ Էջմիածինը Աստծո առանձնահատուկ օրհնություն ու երկնային պարգև դարձավ մեր ժողովրդի կյանքում։ Սուրբ Էջմիածնի խորհուրդը գեղեցկորեն բանաձևել է պատմիչը՝ ասելով. «Ի վերայ Աջոյն եւ Սրբոյ Էջմիածնի ամենայն ազգն Հայոց կապեալ կայ»։ Սուրբ Էջմիածինը նաև դուք եք, նրա առաքելությունը ձեր ծառայությունն է հայրենիքում և աշխարհի տարբեր կողմերում։ Տիրոջով ու ձեր արդյունավոր սպասավորությամբ որքան զորավոր եք դուք, այնքան զորավոր է և Սուրբ Էջմիածինը»,-ասաց Վեհափառ Հայրապետը՝ ընդգծելով, որ ինչքան արգասալի և աշխույժ է միաբանների հովվական, վարչական, հոգեմտավոր ծառայությունը, այնքան ամուր և անսասան է Սուրբ Էջմիածնի առաքելությունը ժողովրդի կյանքում։

Ազգի ու հայրենիքի առջև ծառացած տարաբնույթ մարտահրավերների պայմաններում Հայոց Հայրապետն անհրաժեշտ նկատեց առավել արթուն ու պատասխանատու սպասավորության իրագործումը, որպեսզի Եկեղեցին միշտ վառ պահի հավատքի ջահը և պահպանի ու պաշտպանի հայ

ժողովրդին գլուխ բարձրացնող վտանգներից ու սպառնալիքներից։
«Այս իրողությունների լույսի ներքո մենք պետք է սահմանենք և որոշակիացնենք մեր Սուրբ Եկեղեցու տերունապատվեր ծառայության առաջնահերթությունները՝ իրենց ուղղություններով, ծրագրերով ու անելիքներով, և լայն ժամանակաշրջանի նախատեսումով հաստատենք մշակված ռազմավարություն՝ արձանագրելով հովվական գործունեության տեսլականն ու ակնկալվող արդյունքները հոգևոր, կրթական, մշակութային, հասարակական ոլորտներում, ինչպես նաև նորօրյա ընկալումներով Աստծո խոսքը, հոգևոր արժեքների քարոզչությունն առավել մատչելի և հասանելի դարձնենք մեր Սուրբ Եկեղեցու զավակներին»,-նշեց Նորին Սրբությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգությամբ արձանագրեց, որ Եկեղեցու հեղինակությանը շարունակաբար հարվածներ են հասցվում՝ փորձելով նվազեցնել հայ ժողովրդի կյանքում Առաքելական Սուրբ Եկեղեցու և եկեղեցականի բարերար ազդեցությունն ու գործունեությունը և տկարացնել ժողովրդի միասնության, միաբանության ու ազգային ինքնության պահապան ավանդական կառույցը: Այս առնչությամբ Հայոց Հովվապետը հորդորեց եկեղեցականներին լինել նախանձախնդիր իրենց խոսքի, գործի ու քայլերի մեջ, սրբագրել թերացումները՝ բարի օրինակ հանդիսանալով մարդկանց, հանապազ սեր և հոգատարություն դրսևորելով ժողովրդի հանդեպ։

Նորին Սրբությունն անդրադրաձավ նաև Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա տարաձայնություններին, որոնք հետևանք են Եկեղեցու առաքելության վերաբերյալ իշխանությունների թյուր պատկերացումների, այլև հայրենական կյանքի տարաբնույթ մարտահրավերների հանդիման Եկեղեցու սկզբունքային դիրքորոշումների։ Այդ ծիրից ներս Հայոց Հայրապետը անընդունելի համարեց 

«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերումը դպրոցական ծրագրերից, որը կարևոր նպաստ էր մատաղ սերնդին համամարդկային հոգևոր արժեքների, քրիստոնեական հավատքի սկզբունքների, ազգային ինքնության և ինքնագիտակցության, մեր սրբազան ժառանգության վերաբերյալ գիտելիքների մատուցման կարևոր գործում։ «Հայրենաշինության, պետության բարօրության ու զորացման առաքելության մեջ մեր Սուրբ Եկեղեցին միշտ զորակից է իշխանություններին։ Սակայն մեր կոչումն է համարձակությամբ ահազանգել վտանգների մասին, դեմ կանգնել ազգային անդաստանում անարդարության դրսևորումներին, հայրենիքին, համազգային շահերին վնասող գործընթացներին»,-հավելեց Վեհափառ Հայրապետը։

Հետպատերազմական դժվարին այս իրավիճակում Հայոց Հովվապետը հորդորեց հոգևորականներին շարունակական ջանքեր գործադրել պատերազմից տուժածների, զոհվածների, հաշմանդամ դարձած, գերեվարված ու անհայտ կորած հայորդիների ու նրանց ընտանիքների համար մատուցվող հոգեխնամ ու սոցիալական առաքելության մեջ։

«Մեր ժողովրդի ու հայրենիքի համար այս դժվարին պահին հրամայական է, որ սփյուռքի համայնքներում ամենքդ ավելի զորացնեք ձեր ջանքերը՝ հնարավոր բոլոր միջոցները գործադրելու պետական, դիվանագիտական, միջազգային և միջեկեղեցական կառույցների առջև բարձրաձայնելու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի, արցախյան հիմնահարցի կարգավորման, Լաչինի միջանցքի ապաշրջափակման, Արցախում բնակվող մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի ապահովման հիմնախնդիրները, որպեսզի ի զորու լինենք մեր երկրին պատուհասած փորձություններին դիմակայելու և հայրենաշահ լուծումներ գտնելու։

․․․Եկեղեցին չունի որևէ այլ շահ, քան այն, որ բխում է Աստծո հանդեպ, հայրենիքի և ժողովրդի հանդեպ պատասխանատվությունից։ Եկեղեցու առաքելության հիմնական նպատակը մարդն է ու նրա հոգու փրկությունը և փրկարար այդ ծառայության հետ մեկտեղ՝ ազգապահպանությունն ու հայրենի երկրի զորացմանը ծառայելը։ Արդ, հարկ է հստակ պահել տեսլականը, թե ինչպիսի հավատացյալ հայորդի, ինչպիսի հայ մարդ ենք ցանկանում կրթել ու դաստիարակել, որպեսզի հոգևորականի խոսքն ու անելիքը միտված լինեն այդ հիմնական գործին։ Մարդու կյանքում միայն հավատքի վերացական առկայությունը բավական չէ, այլ մեր Սուրբ Եկեղեցու առաքելությամբ պետք է շարունակենք կերտել աստվածասեր, հայրենանվեր ու ազգանվեր նկարագրով հայ մարդ՝ կրողը մեր նախնյաց ավանդների ու ժառանգության»,-եզրափակեց Նորին Սրբությունը՝ բարեմաղթելով միաբան հայրերին իրենց հոգևոր սպասավորության մեջ Տիրոջ զորակցությունը։

Միաբանական հավաքի մասնակիցներին ողջունեց ու իր բարեմաղթանքները փոխանցեց նաև Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Այնուհետև համագումարը շարունակեց իր աշխատանքները, որի ընթացքում մասնակիցներին ողջունեցին նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Կ․ Պոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները:
Զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի Եկեղեցական  Հայեցակարգային   հարցերի  գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը («Նախաշավիղ Հայ Եկեղեցու սոցիալական ուսմունքի» թեմայով) և Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը («Հայաստանյայց Եկեղեցին միջեկեղեցական հարթակներում» թեմայով), որից հետո տեղի ունեցան խմբային քննարկումներ, կարծիքների փոխանակումներ, զեկուցված թեմաների շուրջ ելույթներ։

Հունիսի 10-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի «Ելն ի վիրապէն» տոնի օրը միաբանական հավաքի մասնակիցները Խոր Վիրապի վանքում կմասնակցեն Սուրբ Պատարագին և Անդաստանի արարողությանը»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}