Նիկոլ Փաշինյան. Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային յուրատեսակ էլեկտրաէներգիայի հանգույց
«Այս պահին Հայաստանում ակտիվ աշխատանքներ են տարվում էլեկտրաէներգիայի շուկայի աստիճանական ազատականացման ուղղությամբ, ինչը նոր հնարավորություններ է բացում և բարենպաստ պայմաններ է ստեղծում էլեկտրաէներգիայի միջպետական առևտրի համար»,-այսօր հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Սոչիում Եվրասիական կոնգրեսում։
Նա նշեց, որ Հայաստանն իրականացնում է ենթակայանների և էլեկտրահաղորդման գծերի լայնածավալ վերակառուցում, Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծերի կառուցում, որոնք նպաստում են Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգիայի տարանցման ձևավորմանը և նոր հնարավորություններ ստեղծում արտահանման, ներմուծման, էլեկտրաէներգիայի տարանցման կամ սեզոնային փոխանակման համար:
«Այսպիսով, Հայաստանը կարող է դառնալ յուրատեսակ տարածաշրջանային էլէկտրաէներգիայի հանգույց։ Սկզբունքային կարևոր նշանակություն ունի ածխածնային չեզոքության հասնելու և կանաչ օրակարգի անցման ուղղությամբաշխատանքները»,-ընդգծեց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Արտահանումը ԵԱՏՄ երկրներ գրեթե եռապատկվել է
- Սոչիում կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում
- Գրիզլով. Ռուսաստանը չի համագործակցի ԵԱՏՄ որոշ երկրների հետ՝ ի վնաս մյուսների
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին