«Նոր իշխանություն՝ հանուն Հայաստանի և Արցախի» նշանաբանով կձևավորվի նոր կառավարության կազմը․ Սերժ Սրապիոնյան
«Օրհասական վիճակում հասցված մեր երկիրը, երբ ժողովուրդը նորից կանգնած է հայրենազրկման ահավոր վտանգի առջև, ժողովուրդը, որը փնտրում է լիդեր՝ առաջնորդ, ուղորդող ուժ, ինքը պետք է ձևավորի այդ ուժը»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Միասին» շարժման ներկայացուցիչ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
Նա նշեց, որ նախաձեռնել են առաջարկությունների հանրային ճանաչում ունեցող , այս երկիրը փոսից հանելու ունակ անունների հավաքում։ Արդյունքները քննարկումներից հետո ապագա ժամանակավոր կառավարության կազմը կներկայացվի ժողովրդին։
«Այն լինելու է տեխնորկրատ, ազային կառավարություն։ Այդ կառավարությունը կձևավորի գալիք ընտրություններն՝ արդեն հիմնական կառավարություն ձևավորելու համար»,- ասաց Սերժ Սրապիոնյանը ։
«Միասին» շարժման ներկայացուցչի խոսքով՝ «Նոր իշխանություն՝ հանուն Հայաստանի և Արցախի» նշանաբանի շուրջ ձևավորվելու է նոր կառավարության կազմը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը