Հասարակություն 14:03 09/06/2023 Հայաստան

Վիվա-ՄՏՍ-ի թվային B2B ծառայությունները կայուն աճ են գրանցում

2023 թվականին գրանցվել է ֆիքսված ծառայությունների բաժանորդագրությունների թվի 25%, ամպային ծառայությունների օգտագործման 50% և բջջային B2B ծառայությունների 12% աճ։ Վիվա-ՄՏՍ-ի բիզնեսի տարբերակման (դիվերսիֆիկացման) ռազմավարությունն ապացուցել է իր կենսունակությունը, քանի որ այն օգնել է ապահովել ընկերության կայուն աճը: ՏՀՏ ոլորտում տարբերակումը առանցքային է արդյունավետ մրցակցության և զարգացման համար: Ընկերության որդեգրած առանցքային ուղղություններից է B2B (business-to-business) լուծումների և ծառայությունների մշակումը։ B2B-ն ապրանքների, ծառայությունների կամ տեղեկատվության փոխանակումն է ոչ թե ձեռնարկությունների և անհատ սպառողների (B2C), այլ ձեռնարկությունների միջև։

Վիվա-ՄՏՍ-ից հայտնում են՝ այսպիսով, բացի բջջային ծառայություններից, ձայնային և տվյալների փոխանակման ծառայությունների վրա հիմնված լուծումներից, հավելվածներից և հաճախորդներին հարմարեցված ապրանքների/սակագնային պլանների և ծառայությունների լայն տեսականուց, ընկերությանը հաջողվել է կառուցել նաև համապարփակ B2B պորտֆոլիո՝ մտնելով շուկայի այնպիսի նոր սեգմենտներ, ինչպիսիք են ֆիքսված կապը, ամպային լուծումները, VoIP լուծումները և ստանդարտացված հավելվածների ծրագրավորման ինտերֆեյսի (API) մշակումը ընկերության գործընկեր-կազմակերպությունների համար։ B2B զարգացման ռազմավարությունը, ի թիվս այլ բաների, ներառում է գործառնությունների թվայնացում և լուծումների մոդուլյարացում:

Ընկերությունը շարունակաբար ուժեղացնում է իր ամպային ենթակառուցվածքը: Ամպային ենթակառուցվածքը ներառում է տարբեր ծառայություններ, այդ թվում՝ Ամպային (Cloud) և Համատեղակայման (Colocation) ծառայությունները, վիրտուալ ենթակառուցվածքը և Back-Up լուծումները՝ հիմնված ժամանակակից ծրագրային ապահովման և ապարատային տեխնոլոգիաների վրա: Վիվա-ՄՏՍ-ը նաև ներկայացրել է ամպային հարթակ և ամպային ծառայություններ, ինչպիսիք են IaaS-ը, որն աշխատում է ինքնակառավարվող վիրտուալ ցանցի և հաշվողական ենթակառուցվածքի համար, «Veeam» պահուստավորումը և VPBX-ը:

Վիվա-ՄՏՍ-ը ներկայացրել է M2M/IoT ծառայությունները, ապահովում է DDOS պաշտպանություն և առաջարկում է PaaS և շատ ավելին: Ընկերությունը տեսնում է Cloud և համալիր լուծումների մեծ պահանջարկ փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) և փոքր գրասենյակների/տնային գրասենյակների (SOHOs) հատվածներում: Վիվա-ՄՏՍ-ն ունի ISO/IEC 27001 հավաստագիր, ինչը նշանակում է, որ ներքին գործընթացները լիովին համապատասխանում են ITSM պահանջներին, որոնք մեծ պահանջարկ ունեն ձեռնարկությունների կողմից:

Վիվա-ՄՏՍ-ն առաջինն էր Հայաստանում, որ ներկայացրել է ժամանակակից այնպիսի տեխնոլոգիաներ և լուծումներ, ինչպիսիք են 5G-ը և NB-IOT-ը: 

2017 թվականից հետո, երբ Վիվա-ՄՏՍ-ը մտավ B2B (Business-to-Business) ֆիքսված կապի շուկա, ընկերությունն ակտիվորեն մեծացնում է իր ծառայությունների պորտֆոլիոն: Ներկայում  ընկերությունը տրամադրում է ֆիքսված VoIP ծառայություններ, ֆիքսված լայնաշերտ ինտերնետ և տվյալների փոխանցում, ինչպես նաև միջազգային կապուղիներ: Վիվա-ՄՏՍ-ի կողմից լայնաշերտ ինտերնետ պրովայդեր «ADC»-ի ակտիվների ձեռքբերումը սեփական օպտիկամանրաթելային ցանցով և զգալի բաժանորդային բազա ունեցող տեխնոլոգիական հնարավորություններով, Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում ամենամեծ գործարքներից մեկն էր: Արդյունքում Վիվա-ՄՏՍ-ը զգալիորեն ընդլայնել է իր հաճախորդների բազան, որն օգտագործում է լայնաշերտ ֆիքսված ինտերնետ և հարակից ծառայություններ, պետական և համայնքային կառույցներ:

Վիվա-ՄՏՍ-ը ստեղծել է իր սեփական օպտիկամանրաթելայի առանցքային ցանցը ողջ երկրում՝ ձգվելով Հայաստանի հյուսիսից դեպի հարավ: Բացի այդ, ընկերությունն ունի ընդարձակ ֆիքսված ցանցեր Հայաստանի 6 խոշոր քաղաքներում, ինչպես նաև ներկայացվածություն՝ մի շարք այլ քաղաքներում: Ընկերությունը սեփական կապուղիներով ինտերնետ է ներմուծում ներքին շուկայի կարիքների համար:

Տարեցտարի ամպային ծառայություններից օգտվողների թիվն ավելանում է։ Վիվա-ՄՏՍ-ը սկսել է ակտիվորեն զարգացնել նոր ապրանքներ և ծառայություններ՝ հիմնված ամպային ենթակառուցվածքի և վիրտուալ տարածության վրա, որոնք ամենապահանջվածն են կորպորատիվ հաճախորդների շրջանում: Վիվա-ՄՏՍ-ը ձգտում է զարգացնել և ներկայացնել ժամանակակից բիզնեսի համար անհրաժեշտ ծառայությունների ամբողջական շրջանակ՝ չսահմանափակվելով բջջային կապով և ֆիքսված կապով, այլև մատուցում արագ զարգացող ձեռնարկությունների համար անհրաժեշտ ՏՏ ծառայությունների և հարթակների շարք:

Ֆիքսված ինտերնետ կապը, որը հասանելի է Երևանում և մի քանի տնտեսապես առավել ակտիվ մարզերում, արդիականացվել է՝ բավարարելու բարձր պահանջարկը: Վերջերս Վիվա-ՄՏՍ-ին հաջողվեց հնգապատկել իր ինտերնետի հզորությունը Վրաստանի հետ սահմանին, որպեսզի բավարարի ֆիքսված կապի ծառայությունների աճող պահանջարկը:

«Թվային փոխակերպման ճանապարհին Հայաստանի հեռահաղորդակցության շուկան գնալով ավելի մրցունակ է դառնում, և շուկայի բոլոր մասնակիցները ջանքեր են գործադրում՝ շուկայում ավելի մրցունակ լինելու համար։ Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանի բջջային կապի առաջատար օպերատոր է և բջջային ու թվային ծառայություններ մատուցելուց բացի, ձեռք է բերել հիմնական նոր կարողություններ և զգալի տարբերակում բիզնես ոլորտներում: Կարևոր է նշել, որ տնտեսության բոլոր հատվածներն ու ոլորտները՝ փոքր բիզնեսից մինչև պետական մարմիններ և կորպորացիաներ հաջողությամբ աշխատում են մեզ հետ, մենք նաև մեր փորձն ու հմտություններն ենք բերում ազգային նախագծերին: Սա կայուն բիզնեսի, տնտեսության թվայնացման և ինչպես մեր հաճախորդների, այնպես էլ՝ պետության ապագա աճի երաշխիքն է», - ասաց Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}