Փաշինյանը Սոչիում խոսել է արհեստական բանականության մասին
«Առանձնակի ցանկանում եմ անդրադառնալ արհեստական բանականության՝ արագ զարգացող ոլորտին, որը կարող է փոխել մարդկային կյանքի շատ ոլորտներ»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Սոչիում։
Հիշեցնենք, որ նա մասնակցել է Եվրասիական երրորդ կոնգրեսի բացման արարողությանն ու պանելային քննարկմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Կուբայի և Ադրբեջանի կառավարությունների ղեկավարները:
Շարունակելով ելույթը՝ Փաշինյանն ասել է, ըստ փորձագետների կանխատեսման՝ ապագայում արհեստական բանականության ալգորիթմները կդառնան ավելի անհատականացված՝ թույլ տալով անհատական նախապատվությունների հիման վրա կարգավորել փորձը և ծառայությունները, ինչպես նաև՝ արհեստական բանականությունը կդառնա ավելի ու ավելի առաջադեմ և ավելի ինտեգրված հասարակության մեջ:
«Ընդհանուր առմամբ, արհեստական բանականության ապագան չափազանց գրավիչ է, սակայն կարևոր է հաշվի առնել էթիկական հետևանքները և ապահովել, որ արհեստական բանականությունը մշակվի և օգտագործվի պատասխանատու և օգտակար կերպով:
Միևնույն ժամանակ, չի կարելի մոռանալ, որ նորարարություններն առաջին հերթին դրանք ստեղծող մարդիկ են, նրանց ստեղծագործական էներգիան և կամքը, ուստի մեծ նշանակություն ունի մարդկային ներուժի զարգացումը»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյան. Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային յուրատեսակ էլեկտրաէներգիայի հանգույց
- Փաշինյան. Արտահանումը ԵԱՏՄ երկրներ գրեթե եռապատկվել է
- Սոչիում կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին