Առողջապահության նախարարությունը թաքցրել է Քովիդի պատվաստումների վերաբերյալ տվյալները․ «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ն ներկայացնում է Առողջապահության նախարարությունում արձանագրված ֆինանսական խախտումները։
«Հայաստանի Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունները փաստում են, որ նախարարություններում խախտումները զանգվածային բնույթ են կրում։
Օրինակ՝ ՀՀ Առողջապահության նախարարությունում խախտումներ են արձանագրվել Քովիդի դեմ պայքարի շրջանակներում կատարված ծախսերի հաշվետվությունների հիմնական մասով։
Մասնավորապես՝ 5,126,122.1 հազ. դրամի չափով խեղաթյուրվել են փաստացի ծախսի և կրեդիտորական պարտքերի ցուցանիշները։ Հաշվետու պալատի ներկայացրած տվյալներով, 2022 թվականի 12 ամիսների ընթացքում Կովիդ միջոցառման շրջանակներում կատարված ընդամենը 10,854,250.3 դրամ փաստացի ծախսից այդ 5,126,122.1 հազ. դրամը վերագրվել է նախորդ հաշվետու ժամանակաշրջաններին և չի արտացոլվել որպես 2022 թվականի կրեդիտորական պարտքի ցուցանիշ։
Նախարարության կողմից 32,199,3 հազ. դրամի չափով խեղաթյուրվել են նաև ՀՀ ֆինանսների նախարարության «Հիմնարկի կատարած բյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին» և Հիմնարկի դեբիտորական, կրեդիտորական, պարտքերի և պահեստավորված միջոցների մասին հաշվետվությունների ծախսերի և պարտքռրի ցուցանիշները։ 2022 թվականին կնքված 2 պայմանագրերով նախատեսված այդ հատկացումները նույնպես չեն արտացոլվել հաշվետվություններում։ Նույն կերպ խեղաթյուրվել է նաև նախարարության պարտքը՝ ապահովագրական ընկերություններին՝ 88,171,5 հազ. դրամի չափով։
Խախտումներ են արձանագրվել նաև 2022 թվականի բյուջեի կատարման հաշվեքննությունների ընթացիկ եզրակացություններում։ Էլեկտրոնային առողջապահության համակարգից բացակայել են նաև 2022 թվականի ընթացքում կատարված պատվաստումների վերաբերյալ տվյալները։ Արդյունքում հնարավոր չի եղել ուսումնասիրել տվյալ միջոցառումների շրջանակում կատարված ծախսերի վերաբերյալ ներկայացված տվյալների ճշտությունը։
Խախտումներն այսքանով չեն ավարտվում»։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին