«Այաքս» Սպերցյանի տեղափոխության հարցով պաշտոնապես դիմել է «Կրասնոդար»-ին
Նիդերլանդական «Այաքս»-ը պաշտոնական առաջարկ է արել «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբին՝ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար։ Այդ մասին հայտնում է «Чемпионат»-ը՝ De Telegraaf-ին հղումով։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Այաքս»-ի մարզական տնօրեն Սվեն Միսլինտատն արդեն դիմել է Սպերցյանի շահերը ներկայացնող գործակալությանը: Սպասվում է, որ հնարավոր տրանսֆերի գումարը կարող է կազմել 9 մլն եվրո:
23-ամյա Սպերցյանը ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան