«Փրկություն» ֆիլմն արժանացել է UMFF կինոփառատոնի գլխավոր մրցանակին
Հայաստանցի ռեժիսոր Թեմուր Հովհաննիսյանի «Փրկություն» (Salvation) ֆիլմն արժանացել է ամերիկյան Universe Multicultural Film Festival (UMFF) կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում:
Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա:
Այն հավատքի եւ այն հրաշքների մասին է, որոնք կարող է պարգեւել հավատքը:
Ֆիլմը պատմում է հիվանդ կնոջ մասին, որը, թվում է, ապրելու որեւէ շանս չունի: Որդին այցելում է Սրբի լեռան բարձունքի վրա գտնվող Սուրբ Հովհաննես մատուռը, որտեղ խնդրում է Աստծուն բուժել իր մորը: Եվ հրաշքը կատարվում է։