Հայ պատանիները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել արագ շախմատի աշխարհի առաջնությունում
Ռոբերտ Փիլիպոսյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնությունում…
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են , որ Ռոբերտը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր:
Տիգրան Համբարձումյանն էլ բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնությունում։
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ փոքրիկ շախմատիստը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ից 11-ը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվում է 2023 թվականի աշխարհի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը:
Հայաստանից մասնակցում է 61 շախմատիստ՝ 47 տղա և 14 աղջիկ:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի պատանի շախմատիստների հաջողություններն՝ արագ շախմատի առաջնությունում
- Հայաստանի 61 շախմատիստ կմասնակցի Բաթումիում անցկացվող աշխարհի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը