Բացարձակապես որևէ պայմանավորվածություն չկա. Զոհված զինծառայողի մայր
«Երբեք ականատես չեմ եղել, որ տուժողն ուղղություն ցույց տա դատավորն։ Չէի պատկերացնում, որ նման բան կարող է լինել»,- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայող Հայկազ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի գործով հունիսի 5-ի դատական նիստի ժամանակ տուժող Աշոտ Փաշինյանի հայտարարություններին։
Նա նշեց, քանի որ մենք ապրում ենք ոչ ադեկվատ միջավայրում, փաստորեն, ամեն ինչ հնարավոր է։
«Մենք փաստացի չունենք ոչ արդարադատություն, ոչ արդարություն, դրանք այս պահի դրությամբ Հայաստանի համար կեղծ կատեգորիաներ են։ Այլևս անիմաստ է զարմանալ անօրինականությունների վրա»,- ասաց տիկին Աննան։
Լրագրողները հիշեցրեցին Նիկոլ Փաշինյանի մի հայտարարություն, որ Աննա Հակոբյանն էլ հերոսածին մայր է, ըստ այդմ՝ Աշոտ Փաշինյանն էլ հերոս է, այս առումով ի՞նչ կարո՞ղ է ասել, Ա. Մկրտչյանն ասաց. «Ի՞նչ առումով է հերոս, որ իրեն դուրս բերելու համար հազարավոր տղաների գլուխ կերա՞ն։ Եթե հերոս էր, ինչո՞ւ իրեն գցեց մեքենայից, թե՞ մեքենայից դուրս գցելը, կասկադյորական տրյուկեր անելը հերոսություն է կամարվում»։
Հարցին՝ զոհված զինծառայողների ծնողների՝ նստացույցը դադարեցնելուց հետո խոսակցություններ եղան պայմանավորվածությունների մասին, Ա. Մկրտչյանն ասաց. «Չկա որևէ պայմանավորվածություն։ Բացարձակապես չկա որևէ պայմանավորվածություն։ Այս ամեն ինչը միաժամանակ մի քանի թիրախ է ունեցել ու շարունակում է ունենալ՝ հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է, որոշ կարևոր թեմաներից ուշադրության շեղումն է։
Իսկ ժողովրդին վախի մեջ պահելը գործիքներից մեկն է, որպեսզի կարողանան հեշտ կառավարել մասսաներին»։
Նա նաև հերքեց այն տեղեկությունը, թե ծնողների միջև պառակտում կա։
«Չկա որևէ պառակտում, հակառակ դեպքում մենք այստեղ չէինք գտնվի»,- ասաց տիկին Աննան։
Հարակից հրապարակումներ`
- Գայանե Հակոբյանն ընդունե՞լ է իրեն առաջադրված մեղադրանքը
- Գայանե Հակոբյանը հրաժարվել է իր պաշտպաններից
- Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործը դատարանը կքննի դռնփակ ռեժիմով
- Գլուխ եմ խոնարհում տիկին Գայանեի առաջ, բայց բոլորը հավասար են օրենքի առաջ. Աշոտ Փաշինյան
- Բլեյան. Որպես Աշոտ Փաշինյանի ուսուցիչ՝ ներողություն եմ խնդրում տիկին Գայանեից. 24TV
- Վաղը տեղի կունենա Գայանեի դատական նիստը․ «Որդիների Կանչ» ՀԿ
- Կալանավորումը կվատթարացնի Գայանե Հակոբյանի հոգեվիճակը
- Տիկին Գայանեի գործում նոր հանգամանքներ չկային, կալանավորումն առանց որևէ հիմք է, ապօրինի. Գեորգի Մելիքյան
- Տիկին Գայանեի կալանավորումն ակնհայտ ապօրինի էր. Փաստաբան
- Հունիսի 10-ին տիկին Գայանեի անմահացած որդու տարեդարձն է, ո՞նց կարելի էր․ Ռուբեն Մելիքյան
- Պարզ էր՝ իրենք միայն Աշոտ Փաշինյան ունեին հարցաքննելու․Գայանե Հակոբյանի պաշտպան
- Ես ունեմ աշխարհի ամենաանասելի ցավը, որը երբեք չեմ ցանկանա ոչ մի մոր, նույնիսկ Աշոտ Փաշինյանի մորը. Գայանե Հակոբյան
- Մեքենայից դուրս թռա այն պատճառով, որովհետև չէի կարող այլ կերպ դուրս գալ. Աշոտ Փաշինյան
- Աշոտ Փաշինյանը դեմ է հերոսի մոր նկատմամբ տնային կալանք սահմանելուն
- Աշոտ Փաշինյան. Ես իմ կամքով եմ նստել տիկին Գայանեի ավտոմեքենան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան