Գլուխ եմ խոնարհում տիկին Գայանեի առաջ, բայց բոլորը հավասար են օրենքի առաջ. Աշոտ Փաշինյան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մանվել Շահվերդյանի գլխավորությամբ, քննարկում է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի գործով դատական նիստը դնռփակ անցկացնելու հարցը։ Պաշտպանները լրագրողներին ասել են, որ իրենք նման միջնորդություն չեն ներկայացրել։
Հիշեցնենք, որ տիկին Գայանեն մեղադրվում է Աշոտ Փաշինյանի «առևանգման» մեջ, նա կալանավորված է։
Նախքան դատարան մտնելը լրագրողները հարցրեցին Աշոտ Փաշինյանին՝ արդյո՞ք իրեն վատ չի զգում, քանի որ հիմա դատարանում հերոսի մայր է նստած։
«Մեր մոտեցումն այն է, որ յուրաքանչյուր դեպք պետք է իրավական համապատասխան գնահատական ստանա։
Ինչ վերաբերում է «հերոսի մայր» արտահայտությանը, դրա մասին խոսել ենք։ Դա ոչ մեկ չի նսեմացում ու չի կարող նսեմացնել, ևս մեկ անգամ ասում եմ՝ գլուխ եմ խոնարհում բոլոր հերոսների ու նրանց հարազատների առաջ, այդ թվում նաև տիկին Գայանեի, բայց միաժամանակ ասում ենք՝ բոլորը հավասար են օրենքի առաջ, յուրաքանչյուր միջադեպ Հայաստանում պետք է օրենքին համապատասխան գնահատական ստանա»,- ասաց Աշոտ Փաշինյանը։
Նա նշեց, որ ինքը նախկինում տարբեր առիթներով շփվել է զոհված զինծառայողների ծնողների հետ, բայց ոչ տիկին Գայանեի, շատ փոխադարձ հարգանքով խոսակցություն է եղել, չի կարծել, որ որևէ տգեղ միջադեպ կարող էր տեղի ունենալ։
Հարակից հրապարակումներ`
- Բլեյան. Որպես Աշոտ Փաշինյանի ուսուցիչ՝ ներողություն եմ խնդրում տիկին Գայանեից. 24TV
- Վաղը տեղի կունենա Գայանեի դատական նիստը․ «Որդիների Կանչ» ՀԿ
- Կալանավորումը կվատթարացնի Գայանե Հակոբյանի հոգեվիճակը
- Աշոտիկին հանձնեիր Բաքու՝ այսօր չէին առևանգի, Բաքվի բանտում անվտանգ կապրեր տղեդ. Արմինե Ադիբեկյանը՝ Նիկոլ Փաշինյանին
- Տիկին Գայանեի գործում նոր հանգամանքներ չկային, կալանավորումն առանց որևէ հիմք է, ապօրինի. Գեորգի Մելիքյան
- Տիկին Գայանեի կալանավորումն ակնհայտ ապօրինի էր. Փաստաբան
- Պարզ էր՝ իրենք միայն Աշոտ Փաշինյան ունեին հարցաքննելու․Գայանե Հակոբյանի պաշտպան
- Ես ունեմ աշխարհի ամենաանասելի ցավը, որը երբեք չեմ ցանկանա ոչ մի մոր, նույնիսկ Աշոտ Փաշինյանի մորը. Գայանե Հակոբյան
- Մեքենայից դուրս թռա այն պատճառով, որովհետև չէի կարող այլ կերպ դուրս գալ. Աշոտ Փաշինյան
- Աշոտ Փաշինյանը դեմ է հերոսի մոր նկատմամբ տնային կալանք սահմանելուն
- Աշոտ Փաշինյան. Ես իմ կամքով եմ նստել տիկին Գայանեի ավտոմեքենան
- Գայանե Մարտիրոսյանն ու Աշոտ Փաշինյանը ներկա են դատական նիստին
- Աշոտ Փաշինյանի առևանգման գործը մակագրվել է Մանվել Շահվերդյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան