Արագածավանում երիտասարդի դեմքին գազ փչած, փայտով հարվածներ հասցրած ՔՊ-ականն ազատ է արձակվել
Արարագածոտնի մարզի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը, ով 24-ամյա երիտասարդի դեմքին գազ էր փչել, փայտով հարվածներ հասցրած, ազատ է արձակվել։
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը Panorama.am-ին ասաց, որ Սուրեն Թորոսյանն ազատության մեջ է։
«Երեկ անձին ներկայացվել է մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի առաջին մասի (ֆիզիկական ներգործություն) հատկանիշներով։ Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և անձն արգելանքից ազատ է արձակվել»,- ասաց նա։
Քրեադատավարական ընթացակարգերով այս հոդվածով կալանքը որպես խափանման միջոց չի կարող կիրառվել։ Հենց այս հիմքով էլ նա ազատ է արձակվել։
Հիշեցնենք՝ երեկ ՔԿ-ից հայտնել էին, որ հունիսի 7-ին Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19.00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում բնակավայրի բնակիչ Ս․ Թ․-ն գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա․Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հունիսի 8-ին, ժամը 00.15-ին, Ս․ Թ․-ն ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացվել է Թալինի քննչական բաժին: Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինիս ձերբակալելու մասին:
Ա․ Ս․-ն ճանաչվել է տուժող։
Հարակից հրապարակումներ`
- Չերեզ Նիկոլով է դուխը տեղը. ՔՊ-ականի կողմից ծեծված քաղաքացին մանրամասներ է պատմում
- Գազ է փչել դեմքին, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին. ՔԿ-ն՝ ՔՊ-ականի մասնակցությամբ դեպքի մասին
- ՔՊ-ականը պատմում է, թե ինչպես է 7-ամյա արցախցի տղային «թողել չոլերում»
- Արագածավանում լարված իրավիճակ է, գյուղացիները ճանապարհ են փակել՝ պահանջելով ՔՊ-ական պաշտոնյային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան