Նոր ձևավորվող կառավարությունը պետք է իրականացնի լիազորությունների վերաբաշխում․ Արամ Գասպարի Սարգսյան
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հիմնադիր Արամ Գասպարի Սարգսյանն Ազատության հրապարակում «ՄԻԱՍԻՆ» շարժման հանրահավաքի ընթացքում հայտարարեց, որ մեր երկրին անհրաժեշտ է նոր իշխանություն, որը կզբաղվի պետության ամրապնդմամբ, պաշտպանությամբ և Արցախի ազատագրման մասին։
«Այն իշխանությունը, որը թշնամուն թույլ չի տալու իրականացնել այն նվաստացուցիչ քաղաքականությունը, որն այսօր կա։ Այն իշխանությունը , որը կհասկանա՝ միայն ազգի միաբանությամբ է հնարավոր այս վիճակից դուրս բերել այաստանն ու Արցախը։ Այն իշխանությունը, որը չի կենտրոնացնելու մեկ մարդու ձեռքում ամբողջ իշխանությունը ՝ թույլ տալով իրականացնել այն ինչ իր խելքին բրդում է»,- ասաց քաղաքական գործիչն ՝ ավելացնելով, որ նոր ձևավորվող կառավարությունը պետք է իրականացնի կարևոր քայլեր, ընդհուպ՝ վարչապետի լիազորությունների վերաբաշխում։
«Վարչապետ կոչվածի լիազորությունների մի մասը պետք է տեղափոխվի ապագա նախագահին, ոչ թե այսօրվա խեղկատակին, որը ոչ մի բան չի ներկայացնում իրենից։ Պետք է լինի նախագահ, որն ունի համապատասխան լիազորություններ՝ կադրային քաղաքականության հարցում , պետության ռազմավարության մշակման հարցում։ Նախագահական ինստիտունը պետք է ունենա այդպիսի իրավունք։ Այս պարագայում նա հակակշիռ կլինի նաև վարչապետին»,- ասաց Արամ Գասպարի Սարգսյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան