Արսեն Բաբայան. Հետապնդման զոհ են դարձել Արտակ Գալստյանի ընտանիքի անդամները
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Քննչական կոմիտեն քրեական հետապնդումներ է սկսել «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի ընտանիքի անդամների նկատմամբ: Մասնավորապես, պարզվում է երեկ ձերբակալվել է նրա կինը և քրեական հետապնդում է հարուցվել որդու նկատմամբ:
Արտակ Գալստյանի տիկնոջ մասին հետաքրքրվեցի և պարզվեց, որ տնային տնտեսուհի է, որևէ առնչություն չունի ոչ ամուսնու աշխատանքի հետ և ոչ էլ որևէ հանրային ակտիվություն է դրսևորում: Ավելին, տիկնոջը նկարագրելիս ճանաչողներն ասում են, որ շատ հավասարակշռված, չափված և համեստ մարդ է:
Արտակ Գալստյանի որդու մասին կրկին հետաքրքվեցի և նորից միայն դրական կարծիքներ լսեցի:
Բոլորը պնդում էին, որ հանցագործություն բառը որևէ կերպ չի կարող տեղավորվել այդ տիկնոջ և որդու անունների կողքին:
Նկատի ունենալով նաև Արտակ Գալստյանի կողմից իշխանության հասցեին արվող կոշտ քննադատությունները, նրա նկատմամբ կիրառված բռնությունների փաստերը, ակնհայտ է դառնում, որ գործ ունենք քաղաքական կոշտ հետապնդման դեպքի հետ:
Իշխանությունը, փաստորեն, կրկին հատեց վաղուց գծված կարմիր գծերը, որի հետևանքով քաղաքական հետապնդման զոհ են դարձել քաղաքական հակառակորդի, Արտակ Գալստյանի ընտանիքի անդամները:
Սա ծայրաստիճան անընդունելի և ծայրահեղ քննադատելի երևույթ է»։
Հարակից հրապարակումներ`
- «Դոգ»-ի քույրը՝ Լուսինե Ղուկասյանը, կալանավորվել է
- ՔԿ. Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի հետ հանցակցության և խարդախության այլ դրվագներով մեղարդվող Հայկ Խաչատրյանը կալանավորվել է
- ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում Վարդան Ղուկասյանի ու Արտակ Գալստյանի գործի վերաբերյալ
- Ռուբեն Մելիքյան. Տեղեկացել եմ Արտակ Գալստյանի նկատմամբ ՔԿ-ում տեղի ունեցած խոշտանգման փաստերի մասին
- Արտակ Գալստյանը կկալանավորվի
- ՔԿ-ն Վարդան Ղուկասյանի (Դոգ) նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել
- Ձերբակալվել է «Վանոյի Արտակ»-ը՝ Արտակ Գալստյանը