Մենք ժամանակին մեզ արատավոր օղակի մեջ ենք գցել և այսպես շարունակում ենք.Արսեն Թորոսյան
«Փաստորեն մենք զսպման թուլացում ենք իրականացնում, նախկինում զսպել ենք ալկոհոլային խմիչների մասով ակցիզային հարկի տարեկան 30 % աճով և ծխախոտի դեպքում 15 % աճով, բայց դուք էլ ասացիք, որ մենք անցնում ենք 10 % անոց քայլերի»,-Հարկային օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի քննարկման ժամանակ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց ՔՊ-ական պատգամովր Արսեն Թորոսյանը:
Նկատելով, որ այդ ապրանքատեսակների մասով ակցիզային հարկի բարձրացման արդյունքում բյուջեի մուտքերի ավելացում և վնասակար սպառումի քչացումը է ապահովում՝ Թորոսյանը տարակուսեց, որ նախագծով տոկոսի նվազում է առաջարկվում:
«Անկեղծ ասած, ես այն լավ ազդակ չեմ համարում և կարծում եմ, որ պետք է խիստ հիմնավորվի այդ իջեցումը, ինչու ենք թուլացնում զսպումը»,-ասաց Թորոսյանը և նշեց, որ երբ ակցիզային հարկն ավելացվում է, ապա վնասակար այդ ապրանքների և՛ սպառումն է քչանում և հարկային եկամուտներն են ավելանում:
Պատգամավորն ընթերցեց ցուցանիշներ, որ ծխախոտի ակցիզային հարկը Հայաստանում 14 հազար դրամ է, Ռուսաստանում՝ 20 հազար , 23 հազար՝ Բելառուսում և 40 հազար դրամ՝ Իրանում:
«Այս տարածաշրջանում մենք շարունակում ենք մնալ ծխախոտային դրախտ»,-ասաց պատգամավորը և անցնելով էլէկտրոնային ծխախոտներին հշեցրեց, որ երբ ինքը նախարար էր կառավարությունում նախատեսվում էր դրանց ակցիզային հարկը սահմանել 8800 դրամ, բայց մեկ գիշերում դարձել է 2200 դրամ և՝ իր համար մինչ օրս անհասկանալի պատճառներով, իսկ ինքը կառավարությունում այդ որոշմանը դեմ է քվեարկել:
Թորոսյանը հայտնեց, որ բանավեճ է եղել կառավարությունում, որովհետև մեկ գիշերում կառավարության նիստ է բերվել լրիվ ուրիշ նախագիծ:
«Մենք ինչու ենք խրախուսում սիգարետից ոչնչով չտարբերվող, նույն էֆեկտը թողնող, բայց տնտեսվարողների կողմից ավելի քիչ ներմուծվող և սպառվող արտադրատեսակի սպառումը երբ սահմանում ենք նրա ակցիզային հարկը 3.600 դրամ՝ 16.400 սովորական սիգարետի դիմաց, իսկ դրա սահմանված աճի վերջում էլ էլէկտրոնայինը 4.150 դրամ՝ ծխախոտի19.500 դրամի դիմաց:
Ըստ էության էլեկտրոնային սիգարետների ստիկերների ակցիզային հարկը 4-5 անգամ էժան է ստացվում, քան սովորական սիգարատներինը: Եթե այդ հարցի բացատրությունը կրկին ինդուստրիայի այն աճպարարություն է, թե ձեռի հտ ծախվում է ինչ-որ էլէկտրոնաին գործիք, որի մեջ երևի ԱԱՀ և մաքսատուրք կա, ապա այն ոչ մի կերպ չի հիմնավորում նման արտոնությունը»,-հայտարարեց Արսեն Թորոսյանը և հավելեց. «Ինչո՞ւ ենք մենք որոշ տնտեսվարողների մինչև հիմա տալիս նման տնտեսական առավելություն, որովհետև Հայաստանում հիմնականում մեկ տեսակի էլկտրոնային ստիկերով սիգարետ է վաճառվում, որովհետև, երբ ժամանակին ասում էի՝ ասում էին մեր ռեյտինգի վրա ազդում ես, բոլորը գիտեն որ ընկերության մասին է խոսքը: Սատցվում է, որ մենք ժամանակին մեզ արատավոր օղակի մեջ ենք գցել և այսպես շարունակում ենք»:
Թորոսյանը հայտարարեց, թե ապացուցված չէ, որ էլէկտրոնային սիգարետները քիչ վնասակար են և պնդեց, որ ծխախոտային ինդրուստրիան այն օգտագործում է դեռահասներին, չափահասներին սիգարետի վրա նստացնելու և հետագայում սովորական, կամ այդպիսին ծխող մնալու՝ մոտավորապես 30 տարվա ընթացքում:
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը պատասխանեց. «Նախորդ տարիներին բավականաչափ բարձրացրել ենք ակցիզային հարկը և նոր տեմպով բարձարցումը, մեր վերլուծությունների համաձայն, լուրջ մտահոգությունների առիթ է տալիս՝ հաշվի առնելով տարբեր երկրների փորձառությունը»:
Փոխնախարարը հայտնեց, որ ակցիզի բարձրացումը ստվերային շրջանառության ռիսկեր է առաջացնում և շուկան է աղավաղվում, իսկ կառավարությունը չի կարող կտրուկ քայլեր անել, քանի որ ոլորտը վճարում է 120 մլրդ դրամ տարեկան հարկ:
Հարակից հրապարակումներ`
- Ես բոլոր տեսակի քննադատություններին շատ լավ եմ վերաբերում. Անահիտ Ավանեսյանը՝ Արսեն Թորոսյանի քննադատական խոսքերի մասին
- Արսեն Թորոսյանին հարցաքննելու անհրաժեշտություն կա. Սասուն Խաչատրյան
- Արսեն Թորոսյանը կհարցաքննվի
- Արսեն Թորոսյանը կոչ արեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին գործուղումներն այնպես կազմակերպել, որ չհամընկնեն ԱԺ գալու հետ
- Հայաստանում մեկ ամսում արտադրվել է 2,4 մլն հատ սիգարետ
- Այս տարվա 9 ամիսներին հանրապետությունում արտադրվել է 19 մլն 157.2 հազար հատ սիգարետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան