Գայանե Հակոբյանը հրաժարվել է իր պաշտպաններից
«Դիրքորոշման փոփոխություն կար մեր՝ պաշտպաններիս և մեր վստահորդի միջև, որի կապակացությամբ մեր պաշտպանությունն այլևս չի իրականացվելու Գայանե Հակոբյանի նկատմամբ»,- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանից դուրս գալով՝ ասաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի պաշտաններից Հովսեփ Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ դա եղել է իրենց պաշտպանյալի ցանկությամբ. «Մեր պաշտպանյալի ցանկացած դիրքորոշում և ցանկություն մեզ համար ընդունելի է և հարգելի»։
Գայանե Հակոբյանի պաշտպան Գեորգի Մելիքյանն ասաց, հակասություն կա իրենց և տիկին Գայանե դիրքորոշումների միջև պաշտպանության մարտավարության հետ կապված. «Այդ պատճառով նաև փոխադարձ համաձայնությամբ հրաժարվել ենք ծառայությունից»։
Նա ընդգծեց, որ իրենք արդարացման հիմքով պետք է շարունակեին իրենց պաշտանությունը, սակայն տիկին Գայանեն այլ կարծիքի էր։
«Մենք այլևս լիազորված չենք այս գործի շրջանակում որևէ բան հայտարարենք»,- ասաց պաշտանը։
Նա նշեց, քանի որ հանրային պաշտպան պետք է ներգրավվի այս գործով, դատարանն այդ միջոցներ է ձեռնարկում։
Հ. Սարգսյանն ասաց, որ վերջին միջնորդությունը ներկայացրել են խափանման միջոցը բացակայելու արգելքով փոխելու վերաբերյալ ու դուրս են եկել դատարանից։
«Այլևս մեր պաշտպանությունը դադարեցված է, դատարանի որոշմամբ մենք ազատված ենք Գայանե Հակոբյանի պաշտպանությունն իրականացնելուց։ Արդեն տիկին Գայանեն ինքն իր դիրքորոշումը կարտահայտի։
Մենք ունեցել ենք մեր դիրքորոշումը կապված գործողությունների հետ, գտնում ենք, որ հանցակազմը բացակայում է։ Սա իրավական դաշտում է»,- ասացին պաշտպանները։
Հովսեփ Սարգսյանն ասաց, որ հակասությունն իրենց ու իրենց պաշտպանյալի միջև առաջացել է այս նիստում։
Պաշտաններն ասացին, որ դատարանն արդեն որոշում էր կայացրել նիստն անցկացնել դռնփակ, որն ուղղակի հրապարակեց։
«Կար դատարանի որոշում, մենք պարտավոր էինք հարգելու դատարանի որոշումը»,- ասաց Գ.Մելիքյանը։
Հիշեցնենք, որ տիկին Գայանեն կալանավորված է Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործով։ Դատական նիստն ընթանում է դռնփակ։
Հարցին՝ դատավորը եկավ, ասաց ասաց դռնփակ է, չասե՞ց՝ ինչ հիմնավորմամբ, Հ.Սարգսյանն ասաց. «Դա տեղի է ունեցել մի տեղ, որտեղ մենք իրավունք չունենք լուսաբանենք։ Մեզ համար էլ էր անսպասելի, որ դատարանը միանձնյա որոշում է կայացրել, որ պետք է դռնփակ լինի, քանի որ դրա համար պետք է լսեր կողմերի կարծիքը։ Այդուհանդերձ, դատարանը որոշումը կայացրել էր, ըստ էության, բնականաբար, տիկին Գայանեն էլ դրան համաձայնվել էր։ Այլ տվյալ չեմ կարող տրամադրել։ Կարող ենք ասել դա։ Քանի որ կան բաներ, որոնց տիկին Գայանեն համաձայն է, մենք որպես պաշտաններ չենք կարող այդ մասով հակառակ կարծիքի գալ»։
Լրագրողի դիտարկմանը՝ պաշտպանները, դատախազը, տուժողը չեն ներկայացրել դռնփակ անցկացնելու միջնորդություն...
«Դռնփակ դատական նիստի տվյալ եք ուզում ... Ընդհանուր առմամբ, դատարանը կարող է առանց որևէ մեկի միջնորդության որոշում կայացնել։ Համենայնդպես, այդ որոշումը կայացված է՝ ում միջնորդությամբ, ինչ պայմաններում, փոքր մասն է այս ամբողջ իրականության»,- ասացին պաշտպանները։
(Գլխավոր լուսանկարը՝ նախորդ՝ հունիսի 5-ի դատական նիստից)
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործը դատարանը կքննի դռնփակ ռեժիմով
- Գլուխ եմ խոնարհում տիկին Գայանեի առաջ, բայց բոլորը հավասար են օրենքի առաջ. Աշոտ Փաշինյան
- Բլեյան. Որպես Աշոտ Փաշինյանի ուսուցիչ՝ ներողություն եմ խնդրում տիկին Գայանեից. 24TV
- Վաղը տեղի կունենա Գայանեի դատական նիստը․ «Որդիների Կանչ» ՀԿ
- Կալանավորումը կվատթարացնի Գայանե Հակոբյանի հոգեվիճակը
- Տիկին Գայանեի գործում նոր հանգամանքներ չկային, կալանավորումն առանց որևէ հիմք է, ապօրինի. Գեորգի Մելիքյան
- Տիկին Գայանեի կալանավորումն ակնհայտ ապօրինի էր. Փաստաբան
- Հունիսի 10-ին տիկին Գայանեի անմահացած որդու տարեդարձն է, ո՞նց կարելի էր․ Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան