Գայանե Հակոբյանն ընդունե՞լ է իրեն առաջադրված մեղադրանքը
44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի փաստաբանները ոչ հերքում, ոչ էլ հաստատում են, որ Գայանե Հակոբյանը, գուցե, ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։
«Միգուցե, ձեր ենթադրությունները ճիշտ են, բայց դա մենք չենք ասել»,- ի պատասխան լրագրողի դիտարկմանը՝ ասաց փաստաբան Գեորգի Մելիքյանը։
Հիշեցնենք, որ մինչ այդ տիկին Գայանեի պաշտպաններն ասել էին. «Դիրքորոշման փոփոխություն կար մեր՝ պաշտպաններիս և մեր վստահորդի միջև, որի կապակցությամբ մեր պաշտպանությունն այլևս չի իրականացվելու Գայանե Հակոբյանի նկատմամբ։... Մենք ունեցել ենք մեր դիրքորոշումը կապված գործողությունների հետ, գտնում ենք, որ հանցակազմը բացակայում է։ Սա իրավական դաշտում է»։
Փաստաբանների այս հայտարարությունից հետո լրագրողը հարցրեց. «Կարո՞ղ ենք ենթադրել, եթե դուք հրաժարվել եք պաշտպանությունից, ուրեմն ձեր դիրքորոշումների հակասություն է եղել ու դուք ասում եք, որ պետք է արդարացվի Գայանե Հակոբյանը, ապա մեզ մնում է ենթադրել, որ նա ընդունել է մեղադրանքը և ինչ-որ միջնորդություն է ներկայացրել»։
Հարցին՝ դուք ասում եք, արդարացման հիմքով դիրքորոշում եք ունեցել, տիկին Գայանեն հակառակն է ունեցե՞լ, պաշտպաններից Հովսեփ Սարգայանն ասաց. «Տիկին Գայանեի դիրքորոշման հետ կապված լիազորված չենք նրա անունից որևէ հայտարարություն անել կամ դիրքորոշում հայտնել։ Դատական նիստն էլ դռնփակ է»։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ էլ կար փոփոխություն խափանման միջոցի հետ կապված, արդեն նախկին պաշտպաններն ասացին. «Այո, կա»։
Հարցին՝ լինելով իրավաբան, ի՞նչ եք կարծում՝ դիրքորոշման փոփոխությունից հետո տիկին Գայանեի խափանման միջոցի միջնորդությունը ի՞նչ լուծում կստանա, պաշտպաններն ասացին. «Ակնկալում ենք, որ պետք է Գայանե Հակոբյանը հայտնվի ազատության մեջ»։
Հիշեցնենք, որ տիկին Գայանեն կալանավորված է Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործով։ Դատական նիստն ընթանում է դռնփակ։
Հարակից հրապարակումներ`
- Գայանե Հակոբյանը հրաժարվել է իր պաշտպաններից
- Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործը դատարանը կքննի դռնփակ ռեժիմով
- Գլուխ եմ խոնարհում տիկին Գայանեի առաջ, բայց բոլորը հավասար են օրենքի առաջ. Աշոտ Փաշինյան
- Բլեյան. Որպես Աշոտ Փաշինյանի ուսուցիչ՝ ներողություն եմ խնդրում տիկին Գայանեից. 24TV
- Վաղը տեղի կունենա Գայանեի դատական նիստը․ «Որդիների Կանչ» ՀԿ
- Կալանավորումը կվատթարացնի Գայանե Հակոբյանի հոգեվիճակը
- Տիկին Գայանեի գործում նոր հանգամանքներ չկային, կալանավորումն առանց որևէ հիմք է, ապօրինի. Գեորգի Մելիքյան
- Տիկին Գայանեի կալանավորումն ակնհայտ ապօրինի էր. Փաստաբան
- Հունիսի 10-ին տիկին Գայանեի անմահացած որդու տարեդարձն է, ո՞նց կարելի էր․ Ռուբեն Մելիքյան
- Պարզ էր՝ իրենք միայն Աշոտ Փաշինյան ունեին հարցաքննելու․Գայանե Հակոբյանի պաշտպան
- Ես ունեմ աշխարհի ամենաանասելի ցավը, որը երբեք չեմ ցանկանա ոչ մի մոր, նույնիսկ Աշոտ Փաշինյանի մորը. Գայանե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան