Telegram-ի օգտատերերը Եգիպտոսի իշխանություններին մեղադրում են սխալ շնաձկան բռնելու համար
Telegram-ի որոշ օգտատերեր ենթադրում են, որ Եգիպտոսում բռնել են ուրիշ շնաձկան, ոչ թե այն մեկին, որ մահացու վնասել է ռուս զբոսաշրջիկին։ Այս մասին գրում է Ura.ru-ն։
Նրանք կարծում են, որ այդ երկրի իշխանությունները բռնել են պատահած ծովային կենդանուն՝ ցույց տալու, որ խնդիրը լուծված է, որպեսզի զբոսաշրջիկները չկորցնեն հետաքրքրությունը Հուրգադայի նկատմամբ։
«Ինչպե՞ս հասկացաք, որ սա հենց նույն շնաձուկն է։ Առաջին պատահածին բռնել են, որ զբոսաշրջիկները հետ չգնան»,-գրում են համացանցի օգտատերերը։
Հիշեցնենք՝ Հուրգադայի դատախազությունը երեկ հայտարարել է, որ Dream Beach շրջնում շնաձուկը հարձակվել է ռուս զբոսաշրջիկի վրա, ինչի հետևանքով վերջինը մահացել է։ Դեպքից հետո հայտարարվել է , որ Հուրգադայի բոլոր լողափերը փակվել են։
Հիշեցնենք, որ անցած տարի Հուրգադայում շնաձկների հարձակման հետևանքով երկու կանայք են տուժել, նրանք Ռումինիայի ու Ավստրիայի քաղաքացիներ են։
Հարակից հրապարակումներ`
- Հուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով ռուս է մահացել
- Հուրգադայում զբոսաշրջիկների վրա շնաձկների հարձակման ևս մեկ պատճառ
- Եգիպտոսում որ հյուրանոցների լողափերն են փակ շնաձկների հարձակումների հետևանքով
- Հուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով մահացած կինը զբոսաշրջիկ չի եղել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան