
«Ժողովուրդ». Փաշինյանն ու նախարարները հաջորդ շաբաթ ԱԺ-ում կներկայացնեն բյուջեի կատարողականը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հաջորդ շաբաթ մեկնարկում է ԱԺ հերթական նստաշրջանը: ԱԺ խորհուրդը երկուշաբթի օրը նիստ կգումարի՝ հաստատելու նիստերի օրակարգը: «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ-ից տեղեկացավ, որ, ի թիվս այլ հարցերի, ԱԺ նիստերում հաջորդ շաբաթ քննարկվելու է 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
Այսինքն՝ նախատեսվում է, որ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները հաջորդ շաբաթ պետք է գնան խորհրդարան՝ ներկայացնելու բյուջեի կատարողականը: ՔՊ խմբակցության պատգամավորներից փորձեցինք հասկանալ՝ վարչապետն անձամբ կգնա արդյոք խորհրդարան: Մեզ ասացին, որ դեռ վերջնական որոշում չկա, կախված է Նիկոլ Փաշինյանի օրակարգից: ԱԺ-ում 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացնի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Հայկ Մարությանն ակտիվ աշխատանքներ է սկսել՝ սեպտեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար
- «Ժողովուրդ». ՔՊ-ում որոշել են քաղաքական երկրորդ ժողովն անցկացնել Դիլիջանում
- «Հրապարակ». Արայիկ Հարությունյանը խուսափողական պատասխաններ է տվել Ռուբեն Վարդանյանի շարժման ներկայացուցիչներին
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին