Հարևան 15 երկրների հետ Իրանի առևտրի ծավալն աճել է14,5%-ով
Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ 15 հարևան երկրների հետ առևտրի ծավալն աճել է, գրում է ParsToday-ը։
Հայտարարության մեջ ասված է. «Անցած տարի 15 հարևան երկրների հետ Իրանի առևտուրը կազմել է 58 հազար 843 միլիոն դոլար և աճել 14,5 տոկոսով»: Այս երկրների հետ ընդհանուր առևտուրը (ոչ նավթային արտահանում և ներմուծում) նախորդ տարի կազմել է երկրի արտաքին առևտրի ընդհանուր արժեքի 52%-ը։
Ըստ այս հայտարարության՝ ոչ նավթային ապրանքների ընդհանուր արտահանումը (առանց էլեկտրաէներգիայի, հում նավթի, մազութի և կերոսինի) 15 հարևան երկրներ, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Պակիստան, Աֆղանստան, Բահրեյն, Կատար, Քուվեյթ, Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքիա, Ղազախստան, Թուրքմենստան, Օման և Սաուդյան Արաբիա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դոլարային արժեքով աճել է 19,5%-ով։
Այս տվյալների համաձայն՝ ոչ նավթային ապրանքների ամենամեծ ծավալն արտահանվել է Սաուդյան Արաբիա և կազմել 14.7 միլիոն դոլար:
Հարևան երկրներից իրանական ապրանքների արտահանման առաջին հինգ ուղղություններն են Իրաքը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Աֆղանստանը և Պակիստանը։
Հարևանների հետ առտրային հարաբերությունների ընդլայնումն Իրանի 13-րդ կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:
Կառավարության աշխատանքի մեկնարկին բոլոր նախարարություններում մշակվել են համապատասխան ծրագրեր և շրջաբերականներով հայտարարվել է խնդիրները նվազեցնելու, համապատասխան ենթակառուցվածքների ապահովման և կարիքները բավարարելու համար։ հարևանների հետ հարաբերությունների զարգացման ծրագրի մասին:
13-րդ կառավարության աշխատանքի արդյունքում լուծվել են արտահանման ու ներմուծման ոլորտներում առկա բազմաթիվ խնդիրներ: Հարևան երկրների հետ առևտրի ընդլայնումը օգնել է հաղթահարել միաջզգային պատժամիջոցները և զարգացնել երկրի տնտեսությունը:
Իսկ տարբեր երկրների, հատկապես՝ հարևանների հետ հավասարակշռված դիվանագիտության հետ փոխգործակցության արդյուքնում, Իրանի արտաքին առևտրի ծավալներն աճել են: