Կարեն Շահնազարովը ՌԴ պետական մրցանակի դափնեկիր է
Ռուսական «Մոսֆիլմ» կոնցեռնի ղեկավար և ռեժիսոր հայազգի Կարեն Շահնազարովն արժանացել է Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Կարեն Շաhնազարովը դարձել է ՌԴ Պետական մրցանակի դափնեկիր՝ 2022 թվականին մարդասիրական աշխատանքի ոլորտում ակնառու ձեռքբերումների համար։
Վեստի.ռու-ն գրում է, նա ակտիվ հասարակական և կրթական գործունեությամբ է զբաղվում, ինչպես նաև սկզբունքային քաղաքացիական դիրքորոշում ունի Ռուսաստանի հասարակական կյանքի, ներքին և արտաքին քաղաքականության ակտուալ հարցերի վերաբերյալ։
Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակը շնորհվում է երկրի նախագահի կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Շահնազարով. Արևմտյան քաղաքակրթությունն ավարտվում է
- Պուտինը պարգևատրել է Կարեն Շահնազարովին
- Շահնազարով. Մեծ հաշվով, մենք աշխարհին ոչինչ չենք առաջարկում
- Շահնազարովն առաջարկել է խորհրդային կինոյի վերականգնման պետական ծրագիր ստեղծել
- Սաթի Սպիվակովան, Ստաս Նամինը, Կարեն Շահնազարովը՝ Ռոբերտ Քոչարյանին աջակցող հայտարարությամբ են հանդես եկել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան