Խոսուն ապացույց քոչվորների պատմության կեղծիքի վերաբերյալ․ Սամվել Մադոյան
Օգտատեր Սամվել Մադոյանը գրում է․
«Մի հրաշք բան եմ գտել։
Էս մեր քոչվոր հարևանների «hնագույն պատմություն»-ը ապացուցող մի փաստաթուղթ ևս։
Գրքի կազմ է․ «թաթարերեն լեզվի Ինքնուսույց ռուսների համար», կազմող՝ Բաքվի արական գիմնազիայի թաթարերենի ուսուցիչ Նարիման Նարիմանով։
Որ էս անպատմություն ազգը այբուբեն չունի, էդքան էլ ամոթ չէ։ Հիմա թե կիրիլիցայով կգրեն թե արաբերենով, ինչ-որ տեղ հասկանալի ու ներելի է։ Ի տարբերություն հայերիս, աշխարհի շատ ազգեր եւ պետություններ այբուբեն չունեն։
Հարցը նրանումն է, որ դեռ 120 տարի առաջ սրանց կոչում էին կովկասյան թաթարներ և էս «հնագույն ազգի» մայրենի լեզուն թաթարերերն էր։
Ահա, միլիոնավոր ապացույցներից մեկը՝ որ այսօրվա ազերը քոչվոր սելջուկ-մոնղոլ-թաթար ցեղերից սերված ազգ է։ Իսկ իր ազիկ անվանումը ինքնակոչել է Արաքս գետից հարավ գտնվող, պատմական Հայաստանի, այժմ Պարսկաստանի հյուսիսային Ատրպատական շրջանի անվանումից։
Այսինքն, այս գիրքը տպագրելիս, ադրբեջան կամ առավել ևս ադրբեջանցի դեռևս հորինված չէր։ Հետագայում, Կոկա-կոլայի հիմնադրումից 32 տարի անց, 1918թ․-ին քարտեզի վրա հայտնվեց Ադրբեջան պետությունը։
Իսկ հիմա այս փաստաթղթի, ուշադրության արժանի մյուս մասը՝
գիրքը տպագրվել է Բաքվում գործող հայկական «Արոր» տպագրատանը, 1900 թվին։ Որ այբուբեն չունեին բավական չէ, տպարանն էլ՝ հայկական է։
Այ սենց, պարզագույն, բայց խոսուն ապացույց քոչվորների պատմության կեղծիքի վերաբերյալ։
Տարածենք, թող օղլի-պատմաբանները տեսնեն սա»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան