Վաշինգտոնում մշուշը պատմական ռեկորդներ է սահմանում Կանադայում բռնկված հրդեհների պատճառով
Վաշինգտոնում օդի որակը շարունակում է վատթարանալ Կանադայում բռնկված հրդեհների պատճառով, այն արդեն դարձել է ամենավատը վերջին տասնամյակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Հինգշաբթի առավոտյան մշուշը պահպանվել է, իսկ ԱՄՆ-ում ընդունված օդի որակի AQI ինդեքսը, ըստ պորտալի AirNow.gov, կազմել է 240 միավոր: Կեսօրին մոտ այն հասել է 292 միավորի, որը բնութագրվում է որպես «շատ վնասակար առողջության համար» և համապատասխանում է սպառնալիքի նախավերջին մակարդակին ՝ մանուշակագույնին:
Տեղական ԶԼՄ-ներն իրավիճակն անվանում են «աննախադեպ» ՝ մանրամասնելով, որ օդի աղտոտվածության նման մակարդակ մայրաքաղաքում չի արձանագրվել, հավանաբար, շուրջ 20 տարի:
Չնայած, ըստ աղբյուրի, մանուշակագույն մակարդակը կարճ ժամանակով հայտարարվել է 2012-ին։ Այն վերաբերում էր «Օզոնային աղտոտվածությանը», այլ ոչ թե մթնոլորտում այրման հետևանքով առաջացած փոքր մասնիկների քանակի ավելացմանն, ինչպես հիմա է։
Նշենք նաև, որ Նյու Յորքը առաջին տեղն է զբաղեցրել աշխարհի ամենաաղտոտված օդով քաղաքների վարկանիշում։ Այսպիսով, Կանադայում բռնկված հրդեհների պատճառով Նյու Յորքը շրջանցել է Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքային և Թել Ավիվին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին