Փաշինյան. Արտահանումը ԵԱՏՄ երկրներ գրեթե եռապատկվել է
«Վերջին տարվա ընթացքում Հայաստանի արտահանման աճը կազմել է 77,7 տոկոս, իսկ դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է մոտ 3 անգամ»,- Սոչիում Եվրասիական կոնգրեսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։
Խոսելով տնտեսական աճին նպաստող գործոնների մասին՝ Փաշինյանը նշել է.
«Կայուն զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հավասարակշռված են երեք բաղադրիչ՝ տնտեսական աճ, սոցիալական պատասխանատվություն և բնապահպանական հավասարակշռություն։ Եվրասիան տնտեսական աճի հսկայական ներուժ ունի։ Մենք պետք է համատեղ մեծածավալ նախագծեր իրականացնենք էներգետիկայի, թվայնացման, լոգիստիկայի, կլիմայի օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում»։
Հարակից հրապարակումներ`
- Սոչիում կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում
- Պուտինը Հայաստանի հետ ապրանքաշրջանառության նոր ռեկորդի հնարավորության մասին է հայտարարել
- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին. Դե, մեզ համար դժվար կլինի Հայաստանին հասնել