Բավարար չի՝ մեզ վիրավորում են, մեզնից ներողություն չեն խնդրել, հիմա էլ լրագրողին կանչում են պատասխանատվության․ զոհվածի հարազատ
Լրագրողների հետ զրույցում զոհվածի հարազատ Անահիտ Մանասյանը պատմեց, թե ինչպես է Աջափնյակի փոխթաղապետը զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանել։
«Մենք հաղորդում էինք ներկայացրել դատախազություն՝ կոչ անելով զոհված զինծառայողների ծնողներին միանալ մեր բողոքի ակցիաներին։ Այդ օրվանից սկսած մենք բողոքի ակցիաներ ենք կազմակերպել։ Ապրիլի 30-ին հերթական ակցիայի օրն էր և Արցախից մեր ծողները եկել էին միացել մեզ։ Դատախազության առջև ելույթ ունեցանք և Նալբանդյան փողոցով բարձրանում էինք դեպի Ազատության հրապարակ»,- պատմում է նա։
Մանասյանի խոսքով՝ ճանապարհին կոչ են հնչեցրել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանին ենթարկել պատասխանատվության։
«Այդ ժամանակ մեկը ձեռքով մեզ ցույց տվեց ու ասաց՝ «հլը էս փնթիներին նայեք»։ Մեր ծնողները միանգամից շատ բուռն արձագանքեցին այդ երևույթին և այնտեղ տեղի ունեցավ կոշտ խոսակցություն՝ ծնողների և տվյալ անձնավորության միջև»։
Նրա խոսքով՝ այդ պահին տեղյակ չէին, որ նա Աջափնյակի փոխթաղապետն է, հետագայում մամուլից են իմացել և եզրակացրել են, որ նա այդտեղ է եղել ՝ սադրելու նպատակով։
«Այն աստիճան ենք բարոյալքվել, որ բավարար չի մեզ վիրավորում են, մեզնից ներողություն չեն խնդրել, ընդամենը լրագրողն իր մասնագիտական գործունեությունն է իրականացրել և հիմա մարդուն կանչում են պատասխանատվության իր մասնագիտական պարտքը կատարելու համար։ Ես ընդամենը մի բան կարող եմ ասել ՝ սա իշխանությունների հերթական բարոյալքված վարքագիծն է։ Նրանք այդպիսի վարքագիծ միշտ են դրսևորել և կշարունակեն դրսևորել, քանի դեռ կա անպատժելիության մթնոլորտ»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան