Փաստաբան. Ենթադրում եմ, առկա է լրջագույն ճնշում` պաշտպաններից հրաժարվելու հարկադրանք
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը, անդրադառնալով զոհված զինծառայողի մայր՝ Գայանե Մարտիրոսյանի պաշտպանների այսօրվա հայտարարությանը, գրում է.
«Տիկին Գայանեի պաշտպանական երկրորդ խումբն էլ է դադարեցնում պաշտպանությունը:
Ես ենթադրում եմ, որ առկա է լրջագույն ճնշում` պաշտպաններից հրաժարվելու հարկադրանք:
Դատական նիստն էլ տեղի է ունենում դռնփակ` առանց օրենքով սահմանաված որևէ հիմքի»։
Փաստաբան Արգիշտի Կիվիրյանն էլ գրել է.
«Եթե ես ճիշտ եմ հասկանում, այն կինը շուտով ազատ կարձակվի Փաշինյաններից ներողություն խնդրելու ու իր մեղքը ընդունելու դիմաց...»։
Զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի պաշտաններից Հովսեփ Սարգսյանն այսօր հայտարարել է. «Դիրքորոշման փոփոխություն կար մեր՝ պաշտպաններիս և մեր վստահորդի միջև, որի կապակացությամբ մեր պաշտպանությունն այլևս չի իրականացվելու Գայանե Հակոբյանի նկատմամբ»։
Նա ընդգծել է, որ դա եղել է իրենց պաշտպանյալի ցանկությամբ. «Մեր պաշտպանյալի ցանկացած դիրքորոշում և ցանկություն մեզ համար ընդունելի է և հարգելի»։
Հարակից հրապարակումներ`
- Գայանե Հակոբյանը հրաժարվել է իր պաշտպաններից
- Գլուխ եմ խոնարհում տիկին Գայանեի առաջ, բայց բոլորը հավասար են օրենքի առաջ. Աշոտ Փաշինյան
- Բլեյան. Որպես Աշոտ Փաշինյանի ուսուցիչ՝ ներողություն եմ խնդրում տիկին Գայանեից. 24TV
- Վաղը տեղի կունենա Գայանեի դատական նիստը․ «Որդիների Կանչ» ՀԿ
- Արցախի անկախությունը միջազգայնորեն ճանաչելու հարցն ուղղակի տապալվել է. Լարիսա Ալավերդյան