ԻԻՀ ՆԳ նախարարն այցելել է Իրան-Ադրբեջան սահման
ԻԻՀ նախագահի նահանգային երկօրյա այցի շրջանակում, նրան ուղեկցող պատվիրակության անդամներից ՆԳ նախարար Ահմադ Վահիդին այցելել է Իրան-Ադրբեջան սահմանին տեղակայված Խոդաաֆարին և Ղիզղզալեսի ամբարտակներ, գրում է ParsToday-ը։
Ահմադ Վահիդին հայտարարել է. «Ադրբեջանն Իրանի կառավարությունից լավ բարեկամ չի ունենա: Յուրաքանչյուր ոք, ով թշնամաբար է տրամադրված Իսլամական Հանրապետության դեմ, պարտվող է լինելու»:
Ըստ աղբյուրի՝ վերջին շրջանում Թեհրանի և Բաքվի հարաբերությունները լարված են, չնայած Իրանի քաղաքականության վարած հարևանության քաղաքականությանը և Ադրբեջանի իշխանությունների հետ հարաբերություններն ամրապնդելու լուրջ կամքին։ «Այս իրավիճակը Սիոնիստական ռեժիմի հետ Բաքվի հարաբերությունների արդյունքն է, որոնք զարգանում են՝ անկախ Իրանի անվտանգության կարմիր գիծը հատելուց»,- ասված է հրապարակման մեջ։