Ղազախստանում անտառային հրդեհներն են մոլեգնում
Ղազախստանի արևելյան հատվածում անտառային հրդեհները մարել չի հաջողվում։ Հիեցնենք, որ անտառների բռնկումը սկսել է հինգշաբթի օրը կայծակի հետևանքով։ Փրկարարները չեն կարողացել օպերատիվ կերպով արձագանքել, քանի որ տեղանք տեխնիկա հասնել չէր կարող։ Հրդեհի հետևանքով զոհվել է անտառնտեսության 14 աշխատակից։
Աղետի կապակցությամբ Ղազախստանի նախագահին ցավկցություն է հայտնել ՌԴ նախագահ Վ. Պուտինը, նա հույս է հայտնել, որ ողբերգական հետևանքները կհաղթահարվեն, և տուժած տարածքներում արագ կվերադառնան բնականոն կյանքի։
Հրդեհի մակերեսը կազմում է մոտ 60 հազար հա։ Հրդեհի տարածքում աշխատում են մոտ 1000 մասնագետներ տարբեր գերատեսչություններից, ավելի քան 200 միավոր տեխնիկա, 11 ուղղաթիռ։ Աշխատանքները դժվարեցնում են բարձր ջերմաստիճանը, հրդեհի մեծ մակերեսն ու քամին։
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը պաշտոնից ազատել է արտակարգ իրավիճակների նախարար Յուրի Իլյինին։
Տոկաևի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ երկրի արևելքում մոլեգնող հրդեհի պատճառով Ղազախստանի ղեկավարի պաշտոնական այցը Վիետնամ, որը նախատեսված էր հունիսի 11-13-ը, հետաձգվել է։ Ակնկալվում է, որ Տոկաևը կայցելի Աբայի շրջան՝ օպերատիվ խորհրդակցություն անցկացնելու և աղետից տուժած քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու միջոցներ ձեռնարկելու համար։