Հայտնի է «Ոչխարների Խուզման Փառատոն»-ի հաղթողը
Այսօր՝ հունիսի 10-ին Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում կայացավ թվով 6-րդ «Ոչխարների Խուզման» փառատոնը։ Փառատոնը կազմակերպվել էր «ԴԸ ՌԱՆՉ» ՍՊԸ-ի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։
Կազմակերպչի փոխանցմամբ, փառատոնը Հայաստանում անց է կացվում 2014 թվականից։ Միջոցառման հիմնական նպատակն է առավել ճանաչելի դարձնել ՀՀ Սյունիքի մարզի տեղական արտադրանքը, ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաև նպաստել մարզում զբոսաշրջության զարգացմանը:
Փառատոնի ընթացքում ցուցադրվեց «Տերյան» մշակութային կենտրոն ՀԿ-ի հայկական տարազների և ակսեսուարներ հավաքածուն։
Միջոցառման ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան համտեսել տաղավարներում ներկայացվող գյուղմթերքն ու խմիչքները, ձեռք բերել ձեռագործ հուշանվերներ։ «Ոչխարների Խուզման» փառատոնի 2023 թվ. մրցույթի հաղթող ճանաչվեց Լևոն Մանվելյանը՝ Գեղարքունիքի մարզի, Ճամբարակ համայնքից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան