«Մանչեսթեր Սիթիի» սեփականատերը 13 տարվա մեջ առաջին անգամ ներկա կլինի թիմի խաղին
«Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը 13 տարվա մեջ առաջին անգամ ներկա կլինի թիմի պաշտոնական խաղին։
Այս մասին գրում է Armsport-ը՝ վկայակոչելով The Athletic-ին։ Արաբ շեյխը ներկա կլինի Ստամբուլում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչին։ Նա վերջին անգամ Սիթիի պաշտոնական հանդիպմանը ներկա է եղել 2010 թվականին, երբ թիմը Պրեմիեր լիգայում 3:0 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»:
Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը գնել է «Մանչեսթեր Սիթին» 2008 թվականին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան