Արտադրական դժբախտ պատահարների մեծ եղել է հանքագործական աշխատանքների ժամանակ
ՀՀ կազմակերպություններում աշխատանքային գործունեության ընթացքում դժբախտ պատահարների և վնասվածքների վերաբերյալ ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների համաձայն, 2022թ. արձանագրվել է 18 արտադրական դժբախտ պատահար:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, դժբախտ դեպքերի մեծ մասը՝ 8-ը, գրանցվել է Երևանում, որից տուժել է 10 մարդ, 2-ը՝ կին: Դեպքերից 6-ը գրանցվել է Սյունիքում, 2-ը՝ Կոտայքում, մեկական դեպք՝ Արմավիրում և Լոռիում։
Ըստ Վիճկոմիտեի՝ նախորդ տարի արտադրական դժբախտ պատահարի հետևանքով մահացել է 4 մարդ, որից 3-ը՝ Երևանում, 1-ը՝ Կոտայքում:
Հրապարակված տեղեկատվության համաձայն, դժբախտ պատահարներից 8-ը տեղի են ունեցել հանքերում: Այսպես, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ընթացքում 2022թ. տուժել է 8 քաղաքացի, որից 2-ը՝ կին: Դժբախտ պատահարներ են գրանցվել նաև տնտեսական գործունեության այնպիսի տեսակներում, ինչպիսիք են՝ մշակող արդյունաբերություն (7 դեպք), էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման (4 դեպք) ոլորտներում:
2022 թ. հանրապետությունում աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման ծախսերը, որոնք տրվում են տուժողին կամ տուժողի մահվան դեպքում դրա իրավունքն ունեցող անձանց, կազմել են 92.3 մլն. դրամ: Այդ գումարից 16 մլն դրամն ուղղվել է ժամանակավոր անաշխատունակության նպաստին, 7.9 մլն-ը՝ կորցրած աշխատավարձի փոխհատուցմանը, 2.9 մլն-ը՝ միանվագ նպաստին, 31.3 մլն դրամը՝ բժշկական, սոցիալական, և մասնագիտական վերականգնման ծախսերին, 34.2 մլն-ը՝ այլ ծախսերին:
Նշենք, որ 2021թ. հանրապետությունում արձանագրվել է 21 արտադրական դժբախտ պատահար: Դրանց հետևանքով տուժել է 19 մարդ, 4-ը՝ մահացել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան