Հայաստանում օճառի և լվացող միջոցների արտադրությունն աճել է
2022 թվականի հունվար-ապրիլին Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 25․9 տոկոսով աճել է օճառի արտադրությունը։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից, այս տարվա 4 ամիսներին արտադրվել է 313.1 տոննա օճառ, իսկ 2022 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 248.6 տոննա օճառ:
Վիճակագրության համաձայն՝ Հայաստանում 12․6%-ով ավելացել է նաև լվացող և լվացքի միջոցների արտադրությունը: Մասնավորապես, 2023թ-ի հունվար-ապրիլին հանրապետությունում արտադրվել է 2 215.4 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2022թ-ի նույն ժամանակահատվածում՝ 1 967.2 տոննա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան