Անկարայի հրթիռների գործարանում պայթյուն է տեղի ունեցել
Անկարայի Էլմադաղ թաղամասում հրթիռների գործարանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է հինգ մարդ։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարությանը։
Ըստ ԶԼՄ-ների, հինգ աշխատող մահացել է։ Դեպքի առթիվ հարուցվել է դատավարական և վարչական հետաքննություն։
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ հունիսի 10-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Mechanical and Chemical Industry Corporation (MKE) գործարանում։ Այս գործարանը զբաղվում է հրթիռների և պայթուցիկ նյութերի արտադրությամբ։