«Գիշեր, որին այդքան սպասել ենք»
Այսօր Ստամբուլի՝ Աթաթուրքի անվան մարզադաշտում կկայանա Չեմպիոների լիգայի եզրափակիչ խաղը, որտեղ միմյանց հետ կմրցեն իտալական «Ինտեր»-ն ու անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն։
Թիմերն արդեն մեկնել են Թուրքիա։
«Գիշեր, որին այդքան սպասել ենք»,-ասված է «Ինտեր»-ի ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ իտալական ակումբը սոցցանցի իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ ֆուտբոլիստները մարզվում են։ Վերջին մարզմանը մասնակցում է նաև Հայասստանի Ֆուտբոլ հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23։00-ին։