Թրամփին կրկին մեղադրանք է առաջադրվել
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի դաշնային խորհուրդը մեղադրանք է առաջադրել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ Սպիտակ տնից հեռանալուց հետո պետական գաղտնի փաստաթղթեր պահելու համար:
Արդարադատության նախարարությունը ծանուցել է Թրամփի փաստաբաններին մեղադրանքի մասին․ նախկին նախագահն այդ մասին տեսաուղերձ է հրապարակել սոցցանցերում, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
«Շատ ցավալի է։ Նրանք գնում են ժողովրդական նախագահի հետևից։ Նախագահ, ով ավելի շատ ձայներ է հավաքել, քան կենդանի որևէ նախագահ։ Սա շարունակվում է յոթ տարի։ Նրանք չեն կարող կանգ առնել: Ես անմեղ եմ»,-հայտարարել է Թրամփը։
Թրամփի փաստաբան Ջեյմս Թրասթին «CNN»-ին փոխանցել է, որ մեղադրանքները վերաբերում են երկրի պաշտպանությանն առնչվող գաղտնի տեղեկատվության կանխամտածված պահպանմանը, կեղծ հայտարարություններին և դավադրությանը:
Սպասվում է, որ նախկին նախագահը կներկայանա Մայամիի դաշնային դատարան: Ըստ «AP» գործակալության, Թրամփի դեմ մեղադրանքը ներառում է յոթ կետ:
Այսպիսով, Թրամփն ԱՄՆ առաջին նախկին նախագահն է, ում մեղադրանք է առաջադրվել դաշնային դատարանում։
Անցած տարվա օգոստոսին տեղի ունեցած խուզարկության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է ավելի քան հարյուր գաղտնի փաստաթուղթ: Թրամփի պնդմամբ, փաստաթղթերի հետ կապված որևէ խախտում թույլ չի տրվել:
Յոթ կետից բաղկացած մեղադրական եզրակացությունը, որը չի հրապարակվել, Թրամփին մեղադրում է նաև դաշնային օրենքները խախտելու մեջ, որոնք արգելում են «ազգային պաշտպանության տեղեկատվության» չարտոնված պահպանումը, ինչը ենթադրում է մինչև 10 տարվա ազատազրկում:
Մեղադրական եզրակացությունը, թեև լուրջ հարված է Թրամփին, սակայն չի արգելում նրան երկրորդ անգամ ընտրվել։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին