Libero և Libresse ապրանքանիշերի սեփականատերը հայտարարել Է Ռուսաստանում բիզնեսի վաճառքի մասին
Ռուսաստանում անձնական խնամքի 70 տարբեր ապրանքներ արտադրող շվեդական «Essity» ընկերությունը վերջնականապես հեռանում է ռուսական շուկայից և իր բիզնեսը վաճառում Ռուսաստանի Դաշնությունում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ասված է ընկերության՝ շաբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ։
«Հիգիենայի և առողջության բարելավման «Essity» ընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում։ «Essity»-ն պայմանագիր է կնքել գնորդի հետ, գործարքը հավանության է արժանացել Ռուսաստանի իշխանությունների կողմից: Գործարքը նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թվականի երկրորդ եռամսյակում»,- նշված է հայտարարությունում։
Ընկերությունն իր աշխատանքը սկսել է ՌԴ-ում 1994թ-ին, այսօրվա դրությամբ ռուսական ստորաբաժանումում աշխատում է շուրջ 1,3 հազար աշխատակից: Ռուսական շուկայում ներկայացված է Zewa, Tork, Libero, Libresse և TENA ապրանքանիշերով։
ՌԴ-ում գործում են «Essepi»-ի երեք գործարան:
Ընկերությունից հայտնել են, որ «Essity»-ն ռուսական շուկայից հեռանալու աշխատանքները սկսել է 2022 թվականի ապրիլին, իսկ 2022 թ-ին ընկերության ակտիվները Ռուսաստանում արժեզրկվել են մոտ 1,7 մլրդ կրոնով (157 մլն դոլար)։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին