Տոկիոյի օդանավակայանում իրար են բախվել երկու ինքնաթիռ
Տոկիոյի «Հանեդա» օդանավակայանում թռիչքուղու վրա իրար են բախվել երկու ուղևորատար ինքնաթիռ: Այս մասին հայտնում է «Լենտա․ռու»-ն՝ հղում անելով NHK հեռուստաալիքին։
Նշվում է, որ միմյանց հարված են թայվանական «EVA» ավիաընկերության և «Thai Airways»-ի ինքնաթիռները։ Հրապարակված կադրերում երևում է, որ օդանավերը իրար մոտ են կանգնած։
Ըստ աղբյուրի՝ «Thai Airways»-ի ինքնաթիռի թևը վնասվել է: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Թռիչքուղին, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, ժամանակավորապես փակվել է։ Նշվում է, որ որոշ ներքին և միջազգային չվերթներ հետաձգվել են 30 րոպեից մինչև մեկ ժամ։
Միջադեպի պատճառները հետաքննվում են։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան