Արսեն Բաբայան. Մանր ու էժան խուժանություններ անող իշխանություն
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը մի մարդասիրական կանոն ուներ: Երբ տրանսպորտային միջոցի վարորդը միաժամանակ թույլ էր տալիս երթևեկության կանոնների մեկից ավելի խախտում, ապա ոստիկանն իրավասու էր վարորդին տուգանել կատարած խախտումներից միայն ամենածանրով (ամենաթանկը):
Պարզվում է այս իշխանությունը, որը հայտարարել էր, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չի, վերացրել է այդ կանոնը և այսուհետ վարորդը կտուգանվի միաժամանակ կատարած բոլոր խախտումների համար:
Մանր ու էժան խուժանություններ անող իշխանություն»։