Այսօր տոնում են պաղպաղակի համաշխարհային օրը․ որքան պաղպաղակ է արտադրվում Հայաստանում
Հունիսի 10-ին աշխարհում նշվում են ամենաքաղցր տոներից մեկը՝ պաղպաղակի համաշխարհային օրը։
Տարբեր քաղցրավենիքներին և աղանդերին նվիրված տոնակատարությունների ցանկում, անշուշտ, այս մեկը երկրպագուներ կգտնի աշխարհի բոլոր մասերում: Շատ քիչ մարդիկ են անտարբեր այս կաթնամթերքի նկատմամբ, իսկ երեխաների համար պաղպաղակը թերևս ամենասիրելի քաղցրավենիքն է։
Ենթադրվում է, որ 1786 թվականի հունիսի 10-ին ԱՄՆ-ում սկսվել է պաղպաղակի զանգվածային վաճառքը, ուստի այս օրը նշվում է պաշտոնական կարգավիճակ չունեցող տոն։
Պաղպաղակի առաջին նախատիպը ստեղծվել է Չինաստանում, ու հավաստի տվյալներ չկան, թե կոնկրետ երբ, բայց մոտ 3000 տարի առաջ Չինաստանում սառույցի, ձյան և մրգի կտորների խառնուրդից թարմացնող ուտեստներ էին պատրաստում։
Եվրոպայում սառեցված կաթի օգտագործման բաղադրատոմսը հայտնվել է միայն 14-րդ դարում, ըստ երևույթին, Իտալիայում: Ֆրանսիայում բաղադրատոմսը հայտնվել է 16-րդ դարում, և այնտեղ հայտնվել է նաև դասական կաթի հիմքով պաղպաղակը, բայց արդեն 18-րդ դարում։ «Պլոմբիր» անվանումը նույնպես եկել է Ֆրանսիայից։ Այստեղ, 19-րդ դարում, ոչ միայն պլոմբիրը, այլև պաղպաղակի բաժակները լայն տարածում գտան։
Ռուսաստանում ևս պատրաստում էին զովացուցիչ ուտեստներ՝ ըստ սեփական բաղադրատոմսերի: Դրանց համար հիմք է ծառայել սառեցված կաթը, կաթնաշոռը, թթվասերը ՝ այլ բաղադրիչների հավելումով։
1930-ական թվականների կեսերին ԽՍՀՄ պարենի ժողովրդական կոմիսար Անաստաս Միկոյանը ԱՄՆ կատարած այցի ժամանակ, ի թիվս այլ բաների, հետաքրքրվեց պաղպաղակով, որի արտադրության գաղափարը հաջողությամբ իրականացրեց ԽՍՀՄ-ում, որտեղ արտադրանքի որակը միշտ շատ բարձր էր մնում և ճանաչվում էր նույնիսկ արտերկրում։
Այսօր գոյություն ունեն հսկայական քանակությամբ պաղպաղակի տեսակներ ՝ արտադրանք, որը շարունակում է մնալ աշխարհի առավել մատչելի և պահանջված աղանդերից մեկը:
Օրվան համահունչ ներկայացնեք, թե Հայաստանում որքան պաղպաղակ է արտադրվել։
Այսպես, ըստ վիճակագրական կոմիետի, 2023 թվականի հունվար-ապրիլին մեր երկրում արտադրվել է 2 մլն 110.7 հազար լիտր պաղպաղակ, իսկ 2022թ-ի նույն ժամանակահատվածում՝ 2 080.6 լիտր։
Նշենք, որ 2022 թվականին Հայաստանում արտադրվել է 8 մլն 962.6 հազար լիտր պաղպաղակ՝ 2021թ-ի համեմատ նվազելով 34․2%-ով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան