«Հրապարակ». Իշխանություններն ուզում են, որ քարոզարշավն ամռան ճռճռան տապին ընկնի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած շաբաթներ առաջ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրությունները, ըստ ամենայնի, կնշանակվեն սեպտեմբերի 17-ին՝ բացատրելով. «Հերթական ընտրությունները նախատեսվում են սեպտեմբերի 10-20-ն ընկած ժամանակահատվածում, և այդ տասնօրյակում սեպտեմբերի 17-ն է ընկնում կիրակի», սակայն իշխանության մեր աղբյուրներն ասում են, որ որոշումը դեռ վերջնական չէ, քննարկում են նաև սեպտեմբերի 10-ը, որպեսզի քարոզարշավն ամռան ճռճռան տապին ընկնի։
Հույս ունեն, որ ՔՊ-ի մրցակիցները չեն կարողանա ակտիվ քարոզարշավ անել, երևանցիներն էլ չեն մասնակցի հավաքներին։
Սեպտեմբերի 17-ին ընտրություններ անցկացնելու դեպքում քարոզարշավը կսկսվի օգոստոսի վերջին, քանի որ Երևանի քաղաքապետի թեկնածուների գրանցումը կատարվում է ընտրություններից ոչ շուտ, քան 35, և ոչ ուշ, քան 30 օր առաջ։ Իսկ թեկնածուների գրանցումից հետո՝ վերջին օրվան հաջորդող 5-րդ օրը սկսվելու է թեկնածուների քարոզարշավը։
Այսինքն՝ օգոստոսի 23-ից կսկսվի քարոզարշավը, մինչդեռ սեպտեմբերի 10-ին ընտրություն անելու դեպքում կսկսվի օգոստոսի 13-ից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները