Ամազոնի անտառներում մոլորված երեխաներին 40 օր անց գտել են
Ամազոնի անտառներում անհետ կորած չորս երեխաներին ողջ են գտել։ Նրանք փրկվել են, ինչպես ջունգլիների երեխաները։ CNN-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Կոմոլւմբիայի նախագահ Գուստավո Պետրոն։
«Բնիկ ընտանիքների մասին նրանց գիտելիքները, ինչպես նաև ջունգլիներում ապրելու մաասին նրանց սովորածը փրկել է երեխաների կյանքը»,-ասել է Կոլոմբիայի նախագահը։
Երեխաներն ահետ կորած են համարվում այն բանից հետո, երբ ավիավթարից մահացել է նրանց մայրը։ ԳՏնելու պահին նրանք բոլորը միասին են եղել։
«Նրանք փրկվելու օրինակ ցույց տվեցին, որը երկար կմնա պատմության մեջ։ Նրանք ջունգլիների երեխաներն էին, իսկ հիմա դարձան Կոլումբիայի երեխաները»,-ասել է Գուստավո Պետրոն։
Հրապարակված լուսանկերներում երևում են, որ երեխաները նիհար են, հյուծված։ Նրանց զննում են բժիշկները՝ մանկաբույժը, հոգեբանը, որոնք առաջին օգնություն են ցուցաբերել օդանավով Բոգոտա տեղափոխելու ճանապարհին։
Երկրի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել որոնողական աշխատանքներին մասնակցած զինծառայողներին, հույս հայտնել, որ երեխաները կտեղափոխվեն զինվորական հոսպիտալ։
«Երեխաները թույլ են, սննիդի կարիք ունեն։ Թողնենք բժիշկներն աշխատեն ու գնահատեն նրանց վիճակը»,-ասել է Գուստավո Պետրոն։
Խոր անտառում երեխաների մոորվելուց հետո սկսել են զանգվածային որոնողական աշխատանքներ, որոնց մասնակցել են ավելի քան հարյուր կոլումբիացի հատուկ ջոկատայիններ և ավելի քան 70 բնիկ հետախույզներ:
Շաբաթներ շարունակ տևած որոնումների ընթացքում հայտնաբերել են ոտնահետքեր, կեղտոտ տակդիր և շիշ: Ընտանիքի անդամներն ասել են, որ ամենատարեց երեխան անտառում որոշակի փորձ ուներ, սակայն շաբաթների ընթացքում հույսը թուլացել էր։
Երեխաների փրկվելը Կոլումբիայում անվանել են «կյանքի նվեր»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան