Գևորգ Դանիելյան. Վերջ տվեք երեխայական խաղիկներին
Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է.
«Վերջ տվեք երեխայական խաղիկներին, հիմա էլ, թե՝ Ամերիկան համաձայն չէ, որ ազգային փոքրամասնությունը լքի ադրբեջանը։ Նախ, «ազգային փոքրամասնություն» չէ, այլ անկախ պետականություն ունեցող ազգ. սա՝ քանի դեռ չեմ մոռացել։
Հիմա մի քանի փոխկապակցված հարցեր՝
- իսկ Ամերիկան համաձա՞յն էր, որ առանձնակի արդյունք չապահովող էկոլոգիական շարժումը շատ արագ վերածվեր պաշտոնական աթոռ երաշխավորող «ղարաբաղյան շարժման», իսկ արդեն կարճ ժամանակ անց հիմնավորեիք, որ լավ ապրելու համար այն պետք է զիջել «բարեկամ» ադրբեջանին, ներել «վերափոխված» թուրքիային, մանավանդ, որ եղածը իբր դասական իմաստով ցեղասպանություն էլ չի և այլ «հեռանկարային քայլեր»,
- Ամերիկան համաձա՞յն էր, որ տեղի ունենար հազարավոր զոհերի պատճառ դարձած 44-օրյա պատերազմ, թե՞ դա հանրությանը համապատասխան «կոնդիցիայի» բերելու սոսկ հնարք էր։ Այս համատեքստում ամեն անգամ դեմագոգիկ ոճով մի հարցրեք, թե այդ ո՞ւմ զավակների հաշվին եք պատրաստվում պաշտպանել Հայրենիքը։ Ամեն ազգ ինքն է պաշտպանում իր Հայրենիքը, քանի դեռ դրա անհրաժեշտությունը կա՝ ներսից քանդելով ագրեսոր թշնամու երկիրը, ոչ թե թույլ տալով, որ թշնամին դա մեր ձեռքերով անի,
- Լավ, դուք, ինքներդ, հավատո՞ւմ եք, որ Արցախը այս քաղաքականության արդյունքում շատ կարճ ժամանակ անց, մեղմ ասած, չի արժանանալու Նախիջևանի ճակատագրին։ Ընդ որում, ադրբեջանը և թուրքիան դա արդեն կարող են անել առանց մեկ փամփուշտի,
- Ի դեպ, Ամերիկան համաձա՞յն էր, որ Կիպրոսը երկու մասի բաժանվեր, և ոչ միայն,
- Վերջապես, Ամերիկան բռնությա՞մբ է պահելու հային իր հողի վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանը Կարեն Անդրեասյանի վերաբերյալ հրապարակումն ուղարկել է գլխավոր դատախազին
- Գևորգ Դանիելյան. Եզրակացությունը մեկն է՝ չգնալ որևէ միակողմանի զիջման
- Գևորգ Դանիելյան. Իսկ ո՞ւմից՝ Ադրբեջանից, թե Հայաստանից էր անկախացել Արցախը 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով
- Գևորգ Դանիելյան. Այս աղետը մտել է անգամ իրավապահ համակարգի փորձառու աշխատակիցների տները և կործանել հենց նրանց զավակներին
- Գևորգ Դանիելյան. Սահմանադրության ուժով Հայաստանի կողմից Արցախը որևէ պետության կազմում ճանաչելուն հանգեցնող միջազգային պայմանագիրը ի սկզբանե առոչինչ է
- Գևորգ Դանիելյան. Որևէ մեկն օժտված չէ պետության համար առանցքային հարցերով միանձնյա որոշումներ կայացնելու իրավասությամբ
- Գևորգ Դանիելյան. Դեռ հարց է, թե ինչն է ավելի նսեմացուցիչ՝ այրելը, թե առանց առիթ տալու Հայաստանի հիմնի տակ կքանստելը
- Գևորգ Դանիելյան. Հուսով եմ կարիք չկա բացատրելու, թե ինչի վրա կարող են ծախսվել օտարերկրյա ֆինանսական միջոցները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին