ԶՊՄԿ աշխատակցի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակցի սպանության մեջ մեղադրվող, ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի Հուսեյն Ախունդովի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց։ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է առաջին դատական նիստը։
Դատավոր Նապոլեոն Օհանյանը որոշել է մեղադրյալի կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամիս ժամկետով` հիմք ընդունելով, որ Ախունդովը կարող է խոչընդոտել դատաքննության հետագա ընթացքին։Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն ու մանրմասնում, որ նա կարող է փախուստի դիմել, կատարել նոր հանցանք, ինչպես նաև չունի Հայստանում մշտական բնակության վայր, կապեր և մեղադրվում է ծանր և առանձնակի ծանր հանցանքներ կատարելու մեջ։ Կալանքը երկարաձգելու որոշմանը կողմերից ոչ մեկը, այդ թվում ամբաստանյալ Ախունդովն առարկություններ չեն ներկայացրել։
Հիմնական դատալսումների ավարտից հետո տուժող կողմի ներկայացուցիչ Կարեն Ալավերդյանը հայտնել է, որ ամբաստանյալը հայտարարել է, որ ամբողջովին ընդունում է իր մեղքը և զղջում կատարվածի համար։ Ներկայացուցչի խոսքով՝ դատավարության ողջ ընթացքը անցել է օրենքի պահանջներին համապատասխան։
Հաջորդ դատական նիստը հունիսի 21-ին է։
Հուսեյն Ախունդովը մեկն է այն երկու ադրբեջանցի զինծառայողներից, որոնք ապրիլի 7-ին Նախիջևանի կողմից ապօրինի հատել էին Հայաստանի սահմանը։ Ըստ քրեական գործի նյութերի` ապրիլի 12-ին, Ախունդովը, իր մոտ եղած ինքնաձիգով կրակել է «ԶՊՄԿ»-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի վրա և սպանել նրան։
Դեպքից հետո գողացել էր սպանվածի հեռախոսը, տեսաուղերձ նկարել և ներբեռնել սոցիալական ցանցի իր էջում։ Նա փորձել էր գողանալ նաև տուժողի մեքենան և փախուստի դիմել Իրան, բայց չէր հաջողել։ Դեպքի հաջորդ օրը Աճանան գյուղի մոտ բնակիչները նկատել են Հուսեյն Ախունդովին, վնասազերծել ու հանձնել իրավապահներին։
Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիա»-ի։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցուն ներկայացված մեղադրանքը հսկող դատախազի որոշմամբ փոփոխվել և լրացվել է
- «Հրապարակ». Ադրբեջանցուն որոշել են «մաքրել» հանցանքից, որ Նիկոլ Փաշինյանը սուտ դուրս չգա
- Սյունքի մարզում ադրբեջանցուն վնասազերծած երտասարդները հարցաքննվել են ԱԱԾ-ում
- Կապանում բռնած ադրբեջանցուն հանձնել են ԱԱԾ-ին
- Ո՞ւմ են հանձնել Կապանում գտած ադրբեջանցուն
- Կապանցիները բռնեցին քաղաք մտած ադրբեջանցուն. Նաիրա Զոհրաբյան
- ՔԿ-ն արձագանքել է ԶՊՄԿ ՓԲԸ-ում սպանությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վարկածին
- ՊՆ. Երկրորդ ադրբեջանցուն դեռ չեն գտել
- Բնունիս գյուղ մտած ադրբեջանցուն գյուղի ժողովուրդն է բռնել. «Ազատություն»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան