Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ-ի հակահարձակման մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի են ունենում հակահարձակողական գործողություններ, սակայն հրաժարվել է ասել, թե ինչ փուլում են դրանք, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։
Նշենք՝ հունիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին ասել էր, որ սկսվել է ուկրաինական զորքերի հակահարձակումըէ, ինչի մասին վկայում է Կիևի կողմից ռազմավարական պահուստների օգտագործումը:
«Ուկրաինայում տեղի են ունենում համապատասխան հակահարձակողական և պաշտպանական գործողություններ, թե որ փուլում, ես մանրամասն չեմ խոսի: Կարծում եմ, որ մենք դա անպայման կզգանք»,- ասել է նա Կիևում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ մամուլի ասուլիսում։